Գիտնականներն օդից հոսանք ստացող սարք են ստեղծել
Ինժեներ Ցզյուն Յաոն եւ միկրոկենսաբան Դերեկ Լավլին` Մասաչուսեթս նահանգի Ամհերսթ համալսարանից, սարք են մշակել, որը կարող է օդից էլեկտրաէներգիա ստանալ, ավելի ճիշտ` դրանում պարունակվող խոնավությունից, գրում է RG-ն` վկայակոչելով Phys.org-ը:
Հետազոտությունների արդյունքում գիտնականները ներկայացրել են Air-gen սարքը, որն անդադար օդից մոտ 0.5 վոլտ էլեկտրաէներգիա է արտադրել: Հետաքրքիր է, որ 17 նման սարքերը կարող են լիցքավորել բջջային հեռախոսը: Այնպես որ, մոտ ապագայում բջջային հեռախոսները լիցքավորել հնարավոր կլինի նույնիսկ Սահարա անապատում, որտեղ էլեկտարականություն չկա:
Սարքն իրենից օդաճնշական գեներատոր է ներկայացնում` մոտ տասը միկրոն լայնությամբ էլեկտրահաղորդիչ սպիտակուցային նանոլարերով: Զուրը կոնդենսացվում է սարքի վերին մասում եւ ռեակցիայի մեջ է մտնում սպիտակուցների հետ` վերածվելով լիցքավորված իոնների: Լիցքերը կուտակվում են, ներուժների տարբերություն են ստեղծում եւ երկու սկավառակների միջեւ ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժում են առաջացնում, այսինքն` էլեկտրական հոսանք: Գործընթացի շարունակականությունը ապահովում են Geobacter հողային մանրէները, որոնք էլեկտրաէներգիան օգտագործում են օրգանական նյութերի օքսիդացման եւ օգտագործման համար եւ սպիտակուցային մոլեկուլներից հոսանք հաղորդող «նանոնիտներ» են արտադրում:
Նոր տեխնոլոգիան էկոլոգիապես մաքուր, վերականգնվող եւ էժան է: Ըստ մշակողների` այն կարող է էլեկտրաէներգիա առաջացնել նույնիսկ այն դեպքում, երբ օդը ցածր խոնավություն ունի: Air-gen-ը արեւի, ջրի կամ քամու էներգիա չի պահանջում եւ կարող է արդյունավետ լինել նույնիսկ փակ տարածքներում: Գիտնականները կարծում են, որ այս նորարարությունը կարող է մեծ նշանակություն ունենալ վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման համար: Շատ հնարավոր է, որ Air-gen-ի սկզբունքով ստեղծված ներկով պատերի ծածկումը կարող է տաքացնել տունը` առանց ջերմության ավանդական աղբյուրների օգտագործման: Փորձը կարող է կիրառվել նաեւ կլիմայի կառավարման եւ բժշկության մեջ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում