Դուբայի թագաժառանգը տեսանյութով ցույց է տվել՝ ինչպես է մարդը նոր սարքի միջոցով օդում թռչում 170 կմ/ժ արագությամբ
Դուբայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը Instagram սոցկայքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ օդաչուն թռչում է Marvel կինոստուդիայի «Երկաթե Մարդը» ֆիլմի հերոսի «թռչող հանդերձ» հիշեցնող սարքով:
Սարքը համալրված է ռեակտիվ շարժիչով, որը 170 կմ/ժ արագությամբ թռչում է գրեթե 1500 մետր բարձրության վրա, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սարքը փորձարկել է ֆրանսիացի պարաշյուտիստ Վինս Ռեֆետը: Սարքը կառավարվում է ցամաքից, այն կարող է փոխել ուղղությունը, թռչել առավելագույնը 1500 մետր բարձրության վրա:
Jet Wing անունով սարքը Jetman Dubai ընկերության նախագիծն է, որի նպատակն է մարդկանց անհատական թռիչների համար ստեղծել սարքավորումներ և փոխել «աշխարհի վերաբերյալ մեր ընկալումները»:
«Բարձրության որոշակի սահման կա, որ մարդիկ չեն կարող հաղթահարել»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հույս ունի, որ մինչև 2020 թվականի ավարտը սարքերի միջոցով շատերը հնարավորություն կունենան ինքնուրույն և ազատ թռիչքներ իրականացնել:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում