Ոնց որ բոմժ լինենք, ոչ սնունդ կա, ոչ լոգանք ենք ընդունում. Հայ վարորդները արդեն 17-րդ օրն է` Լարսում են մնացել
Լարսի ռուսական կողմում ձյան կուտակման պատճառով արդեն 17 օր կանգնած հայ վարորդները ահազանգում են: NEWS.am-ի հետ զրույցում վարորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց որ ազգությամբ թուրք եւ վրացի վարորդները գումարով անցնում են, իսկ իրենք մնացել են կանգնած:
«Թուրքերն ու վրացիները փող տալիս անցնում են անցակետը, իսկ մենք 17-րդ օրն է, մնացել ենք այստեղ՝ սոված, ծարավ, քուչեքը ընկած։ Սնունդ ենք բերում Հայաստան, հիմա սրա ժամկետն անցնում է։ Չգիտենք՝ ում դիմենք, որ գոնե էս սնունդը անցկացնեն Հայաստան։ Մեզ պարզ ասում են՝ փող տվեք, գնացեք, հակառակ դեպքում մնացեք հերթի մեջ այնքան ժամանակ, մինչեւ ճանապարհը կկարգավորվի։
Վարորդների խոսքով` Լարսում Հայաստանի ներկայացուցիչը իրենց չի մոտեցել:
«Ոնց որ բոմժ լինենք, ոչ սնունդ կա, ոչ լոգանք ենք ընդունում, սենց օրերով էս ճանապարհի վրա կանգնած ենք։ Մեր պատկան մարմինները քնա՞ծ են։ Ասում են՝ Լարսի ներկայացուցիչ ունենք, բա ո՞ւր է։ Գոնե այցելի, տեսնի էս վարորդների վիճակը։ Մոտենում ենք ոստիկանին հարցնում ենք՝ կամանդիր ինչ նորություն կա, ասում է՝ ոչ մի նորություն, եթե ուզում ես գնաս, 3-ից 7 հազար ռուբլի փող տուր ու անցի։ Ինչքան շատ ես գումար տալիս, էնքան շուտ ես անցնում առաջ»,-ասաց վարորդը։
Նա նշեց, որ իրենց մի քանի օր առաջ այցելել է դեսպանատան աշխատակիցները, տեղում ծանոթացել են իրավիճակին, իրենց բավարար քանակի սնունդ են բերել:
Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եվ ՀՀ Վրաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել են բեռնատարների վարորդների հետ։
Բեռնատարի վարորդները կանգնած են ձյան պատճառով եւ չգիտեն մաքրման աշխատանքներ կատարվում է, թե՝ ոչ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ