Գերմանացի սրտաբանը պատմել է, թե ինչպես իջեցնել ճնշումն առանց հաբերի
Մյունխենի Տեխնիկական համալսարանում Կանխարգելիչ և մարզական բժշկության կենտրոնի տնօրեն և Գերմանիայի Սրտի հիմնադրամի գիտա-կոնսուլտատիվ խորհրդի անդամ սրտաբան Մարտին Հոլլեն Focus պորտալի հետ զրույցում պատմել է, որ բարձր զարկերակային ճնշման պատճառն ավելորդ քաշն է, ֆիզիկական վարժությունների բացակայությունը և սխալ սննդակարգը:
Նա տվել Է մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարելի է իջեցնել ճնշումն առանց դեղորայքի օգնության: Այսպես, նրա խոսքով՝15 րոպե տևողությամբ ամենօրյա զբոսանքը կօգնի իջեցնելու զարկերակային ճնշումը սնդիկի սյան 5 – 8 միլիմետրով: Սակայն մասնագետը նախազգուշացրել է, որ հարկ չկա զբաղվելու հեծանիվ քշելով կամ վազքով մինչեւ ուժասպառ լինելը: Նա խորհուրդ է տվել վայելել թարմ օդում մարզվելու հաճույքը: Բժիշկը ևս մեկ արդյունավետ միջոց է համարել երշիկի, հացի և պանրի կրճատումը սննդաբաժնում: Սրտաբանն առաջարկել Է դրանք փոխարինել բանջարեղենով: Բացի դրանից, նա հիշեցրել է, որ մեծ քանակությամբ աղը նույնպես կարող է նպաստել զարկերակային ճնշման բարձրացմանը: Սննդաբաժնի փոփոխումը կնպաստի նիհարելուն, ինչը նույնպես կարող է իջեցնել ճնշումը սնդիկի սյան 5 – 10 միլիմետրով:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում