Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են քաղաքական և լրագրողական բազմակարծությունը. «Լրագրողներ առանց սահմանների»
Փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած քվեարկությունից հետո «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Բաքվում լրագրողների աշխատանքի խոչընդոտման առնվազն 18 դեպք է բացահայտել: Որոշ դեպքերում լրատվամիջոցների աշխատողները ֆիզիկապես են բռնության ենթարկվել: Իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն այս բռնության համար պատասխանատու անձանց: Այս մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» մամուլի պաշտպանության միջազգային կազմակերպության հայտարարության մեջ:
Չորեքշաբթի գիշերը ոստիկանության հատուկ նշանակության ուժերը բռնի կերպով ցրել են պատգամավորների թեկնածուներին, որոնք նստացույց էին անցկացնում Բաքվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց: Որոշ լրագրողների հաջողվել էր փախչել, սակայն նրանց մեծ մասը ձերբակալվել եւ ծեծի է ենթարկվել: «Նրանք ինձ հրեցին ավտոմեքենայի մեջ, որտեղ երեք ոստիկան ինձ զենքով եւ ոտքերով ծեծեցին,- իր ֆեյսբուքյան էջին գրում է Basta.info-ի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլին, - Իմ դեմքը արյունոտվել էր»:
Մինչ ցուցարարներին բռնի կերպով նետել են ավտոբուսը, իրադարձությունը լուսաբանող յոթ կին լրագրող ծեծի է ենթարկվել ոստիկանության կողմից, նրանց տեսախցիկներն ու հեռախոսները խլել են:
Meydan TV-ի լրագրող Սեւինջ Վագիֆգիզին ձեռքի եւ դեմքի լուրջ վնասվածքներ է ստացել: «Ամերիկայի ձայն»-ի լրագրողներ Ուլվիա Գուլիեւան եւ Այգոն Ռաշիդովան, «Ռադիո Ազադլիգ»-ի թղթակից Այթան Մամեդովան, անկախ լրագրողներ Այնուր Էլգյունեշը եւ Այթաջ Թափթիգը տարբեր վնասվածքներ են ստացել: Նրանց տարել են քաղաքի ծայրամասեր եւ կեսգիշերին մոտ բաց են թողել մայրուղուց հեռու: Գործընկերներից երեքը, այդ թվում նաեւ` հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան, նրանց հետեւել են տաքսիով, սակայն ձերբակալվել եւ ծեծի են ենթարկվել:
«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել քաղաքական եւ լրագրողական բազմակարծությունը` չնայած իրենց ստանձնած միջազգային պարտավորություններին եւ խոստումներին երաշխավորելու ԶԼՄ-ների ազատությունն ու անվտանգությունը»,- նշել է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի բաժնի ղեկավար Ժաննա Քավելյեն:
Անկախ մամուլը հայտնել է ընտրական կանոնների կոպիտ խախտումների մասին, իսկ լրագրողները բռնության էին ենթարկվում իրավապահ մարմինների եւ ընտրական հանձնաժողովների աշխատակիցների կողմից:
«Մենք թափանցիկ հետաքննություն եւ դատական հետապնդում ենք պահանջում այս բռնություններն իրականացրածների նկատմամբ, ինչպես նաեւ` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի պահպանում»,- նշել է նա:
Ընտրությունների օրը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը լրագրողների վրա հարձակման առնվազն ութ դեպք է գրանցել, որոնց թույլ չեն տվել աշխատել:
Այդպես, Ռադիո «Ազադլիգ»-ի աշխատակից Իսլամ Շիխալին ճնշման է ենթարկվել է, ինչը տեսախցիկով նկարահանվել է: Մեկ այլ տեսանյութում մի քանի հոգի փորձում է խանգարել BBC-ի թղթակից Այգուն Մեհմանին նկարահանում իրականացնել: Yeni Cumhurriyet կայքից Ալի Սաֆարուի բախտը պակաս է բերել. ընտրական հանձնաժողովի անդամը կոտրել է նրա տեսախցիկը: Ընտրատեղամասերում ճնշումների են ենթարկվել ֆրիլանսեր Ֆաթիմա Մովլանլին, Turan-ի լրագրողներներ Ազիզ Քարիմովը եւ Ֆարիդ Գահրամանովը, «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Փարվան Բայրամովը եւ Abzas.net առցանց լրատվամիջոցի խմբագիր Ուլվի Հասանլին:
Փետրվարի 9-ի ընտրություններից առաջ մի շարք լրատվամիջոցներ եւ ընդդիմադիր կայքեր էին արգելափակվել կամ կոտրվել, ինչպիսիք են Basta.info-ն եւ Youksalich Namina-ն:
2019 թվականի աշխարհի մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 166-րդ տեղը: Մի շարք քննադատական ԶԼՄ-ները փակ են, հիմնական անկախ լրատվական կայքերը արգելափակված են, եւ առնվազն վեց լրագրող այժմ գտնվում է բանտում, նշվում է հայտարարության մեջ:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ