ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. Ովքե՞ր կարող են մասնակցել
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել: Մրցույթն անցկացվելու է մարտի 23-ին:
Այս առնչությամբ, հոգաբարձուների խորհրդի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է.
«Դրան կարող են մասնակցել դոկտորի գիտական աստիճան եւ պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձինք:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել 2020 թ. փետրվարի 12-ից մինչեւ մարտի 7-ը` ժամը 16:00-18:00-ն (բացի շաբաթ, կիրակի եւ հանգստյան օրերից), «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երեւան, 0025, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ):
ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ ներկայացվող փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ:
Տեղեկացնենք, որ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ռեկտորի նշանակման եւ նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանվում է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաստաթղթեր» կայքում (documentation.ysu.am)»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում