Գիշերով, ցերեկով մտեք զորամասեր, տեսեք՝ ով է քրեական բարքերի, այդ որջերի պատասխանատուն. Արթուր Դավթյանը՝ դատախազներին
Թվերից յուրաքանչյուրի հետեւում մարդկային կյանք է, զինվորի կյանք է. հատկապես զինծառայության ընթացքում պետությունը 100-տոկոսանոց պատասխանատվություն է կրում նրա առողջության, կյանքի համար: Այս մասին փետրվարի 11-ին, ՀՀ զինվորական դատախազության գործունեության 2019թ. արդյունքների ամփոփման խորհրդակցության ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նա անդրադարձել է Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների, քրեական ենթամշակույթին բնորոշ երևույթների վերացման խնդրին:
«Չի կարող բանակում մահվան ելքով դեպք տեղի ունենա եւ դա որոշակի թերացումների արդյունք չլինի: Սա տեսականորեն բացարձակ ճշմարտություն է: Այլ հարց է, թե այդ թերացումը ինչ աստիճանի է՝ կարգապահական խախտման աստիճանի է, հանցագործության աստիճանի է, թե՞ անփույթ վերաբերմունքի արդյունք է:
Մեր թիվ մեկ խնդիրը, որպես 2020-ի համար ձեւավորվելիք առաջնահերթություն, բանակում փողոցային, երբեմն քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի դեմ հետեւողական եւ անզիջում պայքար իրականացնելն է: Ընդ որում, այս երեւույթի դեմ պայքար այլեւս պետք է իրականացնել հնարավոր ու անհնար բոլոր գործիքներով: Ցավալի է, որ այս քաղաքացիական կյանքում գնում ենք այս ճանապարհով այդ երեւույթի դեմ պայքարելու, անկեղծորեն գիտակցելով, որ այդ երեւույթը ունենք բանակում, որը պետական ուղիղ վերահսկողության տակ է: Պետության կողմից վճարվող աշխատողներ են այնտեղ աշխատում»,-ասաց Արթուր Դավթյանը:
Դա դիմեց դատախազներին՝ նշելով. «Ոչ աշխատանքային ժամ պետք է նայենք, ոչ մեր լիազորությունների ոչ ֆորմալ հատված պետք է նայեք: Գիշերով, ցերեկով պետք է մտնեք զորամասեր, զորանոցներ, պետք է համոզվեք՝ կա՞ն էս տեսակ բարքեր, թե չկան, ով է այդ բարքերի, էդ պահին այդ որջերի հիմնական պատասխանատուները: Խնդիր բարձրացրեք հրամանատարական կազմի առջեւ, տեղափոխեք, փոխադրեք այլ տեղեր, կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկեք այդ ուղղությամբ: Չենք կարող թույլ տալ, որ այս երեւույթը մեր բանակում լինի»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ