Լեռնային Սասունը կտրվել է արտաքին աշխարհից. ձյան շերտի բարձրությունը գերազանցել է 1 մետրը (լուսանկարներ)
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Բաթմանի նահանգի Սասոնի շրջանում (Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի մի հատվածը) առատ ձյան հետևանքով կյանքն ամբողջովին կաթվածահար է եղել, գրում է թուրքական beyazgazete.com կայքը:
Առատ տեղումների հետևանքով ձյան շերտի բարձրությունն այստեղ գերազանցել է 1 մետրը, լեռնային Սասունի գրեթե բոլոր գյուղերում բնակիչները մեկուսացված են մնացել արտաքին աշխարհից։ Անանցանելի ճանապարհների պատճառով ձյան շրջափակման մեջ հայտնված գյուղերի բնակիչները վերջին մեկ շաբաթվա ընթացքում հնարավորություն չեն ունեցել շրջկենտրոն հասնելու՝ անհրաժեշտ սննդամթերք, վառելիք կամ տնտեսական ապրանք գնելու, ինչպես նաև երեխաներին դպրոց ուղեկցելու կամ աշխատանքի գնալու համար:
Կայքը նշում է, որ շրջկենտրոն հասնելու համար բնակիչները ստիպված են լինում քայլել նվազագույնը 4 ժամ, հաճախ գյուղացիները հայտնվում են ցրտահարության վտանգի տակ և ապաստանում են ճանապարհին հանդիպած առաջին իսկ տանը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են