Nokia-ն կվերականգնի կուլտային սմարթֆոնը
Nokia-ն կարող է ներկայացնել N9 սմարթֆոնի թարմացված տարբերակը: Մշակման մասին հայտնել է MyDriver պարբերականը, հաղորդում է Lenta-ն:
Նշվում է, որ Nokia-ի կուլտային սմարթֆոնի վերականգնման մասին լուրերը հայտնվել են տարեսկզբին: Աղբյուրը կարծում է, որ թարմացված սարքը կունենա AMOLED-դիսփլեյ, երկակի տեսախցիկ եւ կարող է աշխատել Android տարբերակով: Ենթադրվում է, որ դեվայսը կստանա Nokia N9 Remastered Edition կամ Nokia N9 2020 անվանումը:
Հունվարի վերջին դիզայներ Էնթոնի Անդրեասը հրապարակել էր ապագա սարքի ռենդերները: Նրա վարկածով՝ N9-ը կստանա բարակ շրջանակներով եւ կլորացված ծայրերով դիսփլեյ: Անդրեասը ենթադրել է, որ սարքը կդառնա սմարթֆոններում դասական դիզայնի օրինակ:
2019 թվականի հունվարին հայտնի է դարձել N9 սմարթֆոնի հնարավոր վերականգնման մասին: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ սարքը պետք է ստանար ժամանակակից սարքերի ֆունկցիաներ, ներառյալ՝ Google Assistant ձայնային օգնականի աջակցություն:
2011 թվականին թողարկված N9-ը ընկերության առաջին սմարթֆոնն է Symbian օպերացիոն համակարգից Nokia-ի հրաժարումից հետո:
HMD Global կորպորացիան, որը տիրապետում է Nokia բրենդի իրավունքներին, արդեն վերաթողարկել է ընկերության այլ կուլտային սարքեր: 2017 թվականին թողարկվել է Nokia 3310 թարմացված տարբերակը, իսկ 2018 թվականին ներկայացվել է 8110 «հեռախոս-բանանը»:
![]()























































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում