Պուտինը չեղարկել է Թուրքիայի նկատմամբ սահմանված մի շարք տնտեսական պատժամիջոցներ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նկատմամբ մի շարք տնտեսական պատժամիջոցներ չեղարկելու մասին հրամանագիր է ստորագրել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշված է հրապարակված փաստաթղթում՝ ուժը կորցրած է համարվում Ռուսաստանի տարածքում աշխատանքի առանձին տեսակների իրականացման համար Թուրքիայի իրավասության տակ գտնվող կազմակերպությունների համար սահմանափակումներ սահմանող դրույթը:
Վերացվում է նաև ՌԴ-ում Թուրքիայի քաղաքացիներին աշխատանքի ընդունելու հետ կապված գործատուների համար գործող արգելքը:
Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
Պուտինը հանձնարարել է ԱԳՆ-ին տեղեկացնել Անկարային քաղաքացիների փոխադարձ ուղևորությունների պայմանների վերաբերյալ համաձայնագիրը մասամբ վերականգնելու մասին:
Ռուսաստանը Թուրքիայից մի շարք ապրանքների ներկրման էմբարգո էր սահմանել 2016 թվականի հունվարի 1-ից՝ Սիրիայում թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24-ի կործանումից հետո: Ավելի ուշ սահմանափակումների մի մասը վերացվել էր:
Մայիսի սկզբին Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքներով հայտնել էր «փոխադարձ առևտրում սահմանափակումների վերացման մասին համալիր որոշման» վերաբերյալ պայմանավորվածության մասին: Ռուսաստանը և Թուրքիան մայիսի 22-ին Ստամբուլում ստորագրել են առևտրում պատժամիջոցների փոխադարձ վերացման մասին համատեղ հայտարարություն:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են