Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները լուրջ մտահոգություն են հարուցում. միջազգային դիտորդներ
Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները ստվերվել են բազմաթիվ ընթացակարգային խախտումներով, ինչը լուրջ կասկածներ է առաջացրել, թե դրանք որքանով են ազատ կամ արդարացի եղել: Այս մասին հայտարարել են միջազգային դիտորդները:
«Չնայած իշխանությունները Ընտրությունների դիտարկման միջազգային առաքելությանը (IEOM) հայտնել էին, որ ընտրությունները ազատ եւ արդարացի մթնոլորտում կազմակերպելու քաղաքական կամք կա, IEOM-ի շատ զրուցակիցներ լուրջ մտահոգություն են հայտնել հիմնական իրավունքների եւ ազատությունների պահպանման վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ, որը մեջբերել է Reuters-ը:
«Ձայների հաշվարկի եւ աղյուսակները կազմելու ժամանակ զգալի ընթացակարգային խախտումները մտահոգություն են հարուցել այն կապակցությամբ, թե արդյոք արդյունքներն արդարացի են»:
Դիտորդները նշել են, որ սահմանափակող օրենսդրությունը եւ ընդհանուր քաղաքական իրադրությունը խոչընդոտել են իրական մրցակցությանը: «Ընտրությունների օրը քվեարկությունը բացասաբար է գնահատվել 7 ընտրական տեղամասերում, որը ընթացակարգային լուրջ թերությունների մասին վկայող վիճակագրական բարձր ցուցանիշ է»,- նշված է հայտարարության մեջ:
Մի քանի դիտորդներ հայտնել են նաեւ քվեաթերթիկների լցոնման դեպքերի մասին:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ