ԵԱՀԿ-ն կարծում է, որ Ադրբեջանում ընտրություններին իրական մրցակցություն չի եղել
Կիրակի օրը Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրություններին, չնայած թեկնածուների մեծ թվին, իրական մրցակցություն չկար: Նման հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես են եկել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ներկայացուցիչները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Չնայած մեծ թվով թեկնածուներին` օրենսդրական սահմանափակումները խոչընդոտում էին իրական մրցակցությանը»,- նշվում է առաքելության հայտարարության մեջ:
Դիտորդական առաքելության ներկայացուցիչները նաեւ նշում են, որ անցած ընտրություններում տարբեր մակարդակներում ընտրական հանձնաժողովների աշխատանքը դիտորդների համար թափանցիկ էր, սակայն ազատ ժողովրդավարական ընտրությունների անցկացում դա չի կարողացել ապահովել:
«Մենք տեսանք, որ ընտրական հանձնաժողովների աշխատանքը բաց և թափանցիկ էր դիտորդման համար: Այնուամենայնիվ, անաչառ ազատ ընտրություններ դա չի ապահովել: Ձայների հաշվարկի գործընթացը հիասթափություն առաջացրեց»,- նշված է առաքելության հաղորդագրության մեջ:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ