«Արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը». Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է չեղարկել ընտրությունների արդյունքները
Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է, որ փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են ժողովրդավարական նախընտրական միջավայրի, համապատասխան իրավական հիմքի և հավասար քաղաքական պայքարի բացակայության պայմաններում: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:
«Արտահերթ ընտրությունների անցկացման պատճառները հստակ չեն բացատրվել, և այն պատճառով, որ դրանք արտահերթ էին և նշանակվել էին հանկարծակի` քաղաքական կուսակցություններն ու հասարակությունը չէին հասցրել պատրաստվել այդ ընտրություններին»,- ասվում է հայտարարության մեջ:
Ընդդիմության և միջազգային մարմինների կողմից ընտրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները չեն քննարկվել:
«Քվեարկությունն ու ձայների հաշվարկն ուղեկցվել են զանգվածային խախտումներով: Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններն ազատ և արդար չեն եղել, իսկ հրապարակված արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը: Կեղծիքների միջոցով ձևավորված Միլլի Մեջլիսը չի կարող կատարել Ադրբեջանի Հանրապետության օրենսդիր մարմնի լիազորությունները»,- ասվում է հայտարարության մեջ:
«Մուսավաթ» կուսակցությունը պահանջում է.
1. չեղարկել փետրվարի 9-ի ընտրությունների արդյունքները,
2. երկրում իրական քաղաքական բարեփոխումներ անել,
3. ստեղծել ժողովրդավարական նախընտրական պայմաններ,
4. ապահովել հիմնարար ազատություն,
5. անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին,
6. փոփոխել Ընտրական օրենսգիրքը ՝ հաշվի առնելով ընդդիմության և միջազգային կազմակերպությունների առաջարկությունները,
7. ստեղծել հավասար քաղաքական մրցակցության պայմաններ:
Փաստաթղթի վերջաբանում կուսակցությունը պահանջել է նոր ընտրությունների անցկացում:
Ադրբեջանում արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 9-ին: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 47,81 տոկոս: Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել Է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ստացվել են բոլոր 125 ընտրատարածքներից, ըստ որոնց «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը շուրջ 70 տեղ է ստանում նոր խորհրդարանում:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ