Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը թեկնածուների 2 ներկայացուցչի մահ է գրանցվել
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը` փետրվարի 9-ին, գրանցվել է թեկնածուների երկու ներկայացուցիչների մահ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ փետրվարի 9-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Գյոյգյոլի շրջանի Մոլաջալիլի գյուղի 38-րդ ընտրատեղամասում Գյոյգյոլ-Դաշկեսանի շրջանից թեկնածու Մովսում Ասլանովի ներկայացուցիչ Սուբհան Հաջիևի մահվան մասին լուրից ելնելով` Գլխավոր դատախազության աշխատակիցներն ու ոստիկանները դատական բժիշկների հետ կատարել են դեպքի վայրի և դիակի զննություն:
Նշենք, որ լուրեր են շրջանառվում Հաջիևի սպանության մասին:
Հաղորդվում է, որ 1954 թվականին ծնված Հաջիևը մահացել է շուրջ 15 դիտորդների և այլ անձանց աչքի առաջ: Մարմնի զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել` ըստ Գլխավոր դատախազության:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի կողմից բողոքներ չեն ստացվել ընտրական օրենսդրության պահանջների խախտման վերաբերյալ:
Նշվում է, որ Հաջիևը տառապում էր սրտային հիվանդությամբ, երկու անգամ սրտի կաթված էր տարել, 6 ամիս առաջ էլ վիրահատվել էր:
Դեպքի առիթով Գյոյգյոլի շրջանի դատախազությունում շարունակվում է հետաքննությունը:
Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է ևս մի թեկնածուի ներկայացուցչի մահվան մասին: 61-ամյա Մահիր Հուսեյնովը մահացել է մեքենայի մեջ:
Տեղեկացվում է, որ Հուսեյնովը մահացել է իր տան մոտ, մեքենայի մեջ, ժամը 23:00-ի մոտակայքում: Նա թեկնածու Հագան Աբդուլաևի ներկայացուցիչն էր:
Դեպքի վայրի և դիակի զննությունն այս անգամ էլ մարմնական վնասվածքներ չի հայտնաբերել:
Նախաքննությունը պարզել է, որ Հուսեյնովը մահացել է, երբ դուրս է եկել տնից և մեկնել է իր մեքենայով, որը վարելիս է եղել իր համագյուղացին: Նա նույնպես երկար ժամանակ տառապել է սրտի հիվանդությամբ և 2016 թվականին 3 վիրահատություն է տարել:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ