Հակաբիոտիկներ ընդունելիս 3 կոպիտ սխալ
Հակաբիոտիկների սխալ օգտագործումը կարող է հանգեցնել դեղամիջոցների նկատմամբ բակտերիաների դիմակայունության, ինչի հետեւանքով սովորական վարակների բուժումը շատ կբարդանա:
Ի՞նչ սխալներ են մարդիկ առավել հաճախ անում հակաբիոտիկներ ընդունելիս:
Սխալ 1. ՍՇՎՎ-ի կամ հարբուխի դեպքում հակաբիոտիկների ընդունում
Հարբուխի կամ ՍՇՎՎ-ի հարուցիչները վիրուսներն են, իսկ հակաբիոտիկներն արդյունավետ են բակտերիաների դեմ պայքարում: Այդ պատճառով ընդունել դրանք հարբուխի կամ ՍՇՎՎ-ի դեպքում չի կարելի. ձեր վիճակը դրանք ոչ միայն չեն լավացնի, այլ կվատացնեն՝ խախտելով աղիների միկրոֆլորայի բալանսն ու թուլացնելով իմունային համակարգը:
Սխալ 2. Հակաբիոտիկների չկանոնակարգված ընդունում
Եթե բժիշկը նշանակել է հակաբիոտիկներ, դրանք չի կարելի ընդունել երբ պատահի. ժամանակային ինտերվալների խիստ պահպանումը թույլ կտա ապահովել օրգանիզմում ակտիվ բաղադրիչի բավարար քանակությունը. միայն այդ դեպքում բուժումը լիովին արդյունավետ կլինի:
Ի՞նչ անել.
եթե հակաբիոտիկը նշանակել են օրական մեկ անգամ, ընդունեք այն միեւնույն ժամին;
եթե դուք պետք է ընդունեք հակաբիոտիկ օրական երկու անգամ, արեք դա 12 ժամ միջակայքը պահելով;
եթե ձեզ նշանակել են դեղամիջոցը օրը երեք անգամ, ընդունեք այն յուրաքանչյուր 8 ժամը մեկ անգամ:
Սխալ 3. Հակաբիոտիկների ընդունման վաղ ընդհատում
Ոչ մի դեպքում չի կարելի ընդհատել հակաբիոտիկների ընդունումը, եթե անգամ ձեր ինքնազգացողությունն արդեն լավացել է եւ հիվանդության բոլոր ախտանիշներն անցել են: Հակաբիոտիկների կուրսը միշտ պետք է ավարտին հասցնել:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում