ԱՄՆ-ն սկսել է սիրիական քրդերին սպառազինումներ ու հանդերձանք մատակարարել
ԱՄՆ-ն սկսել է սպառազինումներ ու հանդերձանք մատակարարել քուրդ մարտիկներին, որոնք մասնակցում են ԻՊ խմբավորումից սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրմանը։ Այս տեղեկությունը հաստատել են Պենտագոնի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես հաստատում եմ, որ ԱՄՆ ղեկավարած կոալիցիան սկսել է զենք ու հանդերձանք մատակարարել քրդական խմբավորումներին,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Պահոնը։ Նրա խոսքով խոսքը «հրաձգային զենքի, զինամթերքի, ծանր գնդացիրների» ու սպառազինությունների այլ տեսակների մասին է, որոնք պետք են ԱՄՆ գործընկերներին։
Պահոնի խոսքով «ամերիկյան ռազմական խորհրդականները հնարավորության դեպքում կիրականացնեն քրդական խմբավորումների կողմից մատակարարված զենքի կիրառման մշտադիտարկում, որպեսզի այն օգտագործվի բացառապես ԻՊ-ի դեմ պայքարի համար»։ «ԱՄՆ-ի հատկացրած օգնության ցանկացած ենթադրյալ չարաշահում կամ ոչ պատշաճ կիրառում կհանգեցնի լուրջ հետեւանքների ու աջակցության հնարավոր կրճատման, եթե նման խախտումները հաստատվեն»,- արձանագրել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը ։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են