Ադրբեջանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
Ադրբեջանում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, երկրի բոլոր շրջաններում ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 8.00-ից, հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
125 ընտրատեղամասերում քվեարկելու է ավելի քան 5 միլիոն քաղաքացի: 125 մանդատի համար այսօր պայքարելու է ավելի քան 1300 թեկնածու, ինչը գրեթե կրկնակի ավել է 2010 և 2015 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած թեկնածուների թվից։
Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ մասնակցության որևէ պարտադիր շեմ սահմանված չէ, հետևաբար ընտրությունները բոլոր դեպքերում կայացած կհայտարարվեն։
Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ քվեարկության ընթացքին կհետևի ավելի քան 850 միջազգային դիտորդ։ Ընտրություններին հավատարմագրված տեղական դիտորդների թիվը կազմում է ավելի քան 65,000:
Երկրում ընտրապայքարին են միացել գործող 19 կուսակցություններ, այդ թվում ՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։
Ընտրատեղամասերն ամբողջ երկրում աշխատելու են մինչև 19.00-ը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պլանավորում է ընտրական տեղամասերից մեծ մասի նախնական արդյունքները հրապարակել քվեարկության օրվան հաջորդող գիշերը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ