«Ես քաղաքական շտաբ եմ բացում Թբիլիսիում` Իվանիշվիլիի ռեժիմի վերջը տալու համար». Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիում իր անվան նախագահական գրադարանի բազայում այս տարվա մարտի 1-ից քաղաքական շտաբ-բնակարան է բացելու «Ազգային շարժում» կուսակցության և մյուս ընդդիմադիր ուժերի հետ համատեղ: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
«Սաակաշվիլիի անվան նախագահական գրադարանի բազայում ես բացում եմ իմ շտաբ-բնակարանը «Միացյալ ազգային շարժման» և այլ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ, որպեսզի արագացնեմ Իվանիշվիլիի ռեժիմի ավարտն ու փրկեմ Վրաստանը: Արդեն 8 տարի է այս մարդիկ ոչ մի տեղ չեն գնում և ուզում են սովորել այս հիմար և խելագար իրավիճակին: Այդ իսկ պատճառով ես չեմ կարող ամուր չկանգնել և չօգնել մեր ժողովրդին ազատվելու Իվանիշվիլիի ռեժիմից ու վերադառնալու Վրաստանի արագ զարգացման ճանապարհին: Ես բոլոր ընդդիմադիր ուժերի միավորման ու լայն ճակատ ստեղծելու կողմնակից եմ, որպեսզի ոչ մի հին պաշտոնյա չվերադառնա իր աթոռին»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Այս անգամ Վրաստանի նախկին նախագահը չի խոսել Վրաստան այցելելու մասին:
Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականին, երբ նրա նկատմամբ հայրենիքում մի շարք քրեական գործեր էին հարուցվել, որոնցից մի քանիսով նա հեռակա կարգով դատապարտվել է բանտարկության: 2015 թվականի գարնանը նա հայտնվել է ուկրաինական քաղաքականության մեջ, երբ այն ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան նշանակեց Օդեսայի նահանգապետ` մինչ այդ տրամադրելով ուկրաինական քաղաքացիություն:
Սակայն արդեն 2016 թվականի նոյեմբերին Պորոշենկոն նրան ազատեց պաշտոնից` հայտարարելով, որ նա ոչ միայն չի կատարել շրջանը զարգացնելու իր խոստումները, այլև զգալիորեն նվազեցրել է Օդեսայի տնտեսական ցուցանիշները: 2017 թվականի հուլիսին Պորոշենկոն զրկել է Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից, որը վերականգնվել է միայն Վլադիմիր Զելենսկու իշխանության օրոք:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ