Տիգրան Մուկուչյանը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ. ի՞նչ են նրանք քննարկել (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր՝ փետրվարի 7-ին, Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ:
Հարցին, թե արդյոք քննարկե՞լ են ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը հանրաքվեի դնելու ԱԺ որոշումը, Մուկուչյանը պատասխանեց, որ ընդհանուր հարցեր են քննարկել: «Օրենսդրական հարցերի շուրջ ընդհանուր քննարկում էր»,- ասաց Մուկուչյանը:
Տիգրան Մուկուչյանը հանրաքվեի վերաբերյալ հարցերին ի պատասխան հորդորեց սպասել, մինչև այն պաշտոնապես կնշանակվի: «Երբ կնշանակվի հանրաքվեն, դրանից հետո կսկսվեն ԿԸՀ գործառույթները, այդ ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես միշտ, մանրակրկիտ պարզաբանումներ կտա բոլոր հարցերի վերաբերյալ»,- նշեց ԿԸՀ նախագահը:
««Հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված ժամկետները նույնիսկ մի փոքր ավելին են, քան արտահերթ ընտրությունների համար նախատեսված ժամկետները»,-ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ ԿԸՀ-ն 2018-ին կազմակերպել էր ԱԺ արտահերթ ընտրություններ, ըստ էության գործելով շատ ավելի կարճ ժամկետներում, հետեւաբար, այս դեպքում եւս կհասցնեն մեն ինչ ժամանակին կազմակերպել եւ իրականացնել:
Հարցին, թե արդեն ճշտվե՞լ է, թե հատկապես ինչ ձեւակերպում է ունենալու հարցը, որը լինելու է քվեաթերթիկում, Մուկուչյանը պատասխանեց. «Մենք այս պահին որեւէ նման դատողություն անել չենք կարող, որովհետեւ դրանք իրավական գործընթացներ են, որոնք հետեւում են մեկը մյուսին: Այսինքն նշանակվում է հանրաքվե, դրանից հետո իրականացվում են կազմակերպական գործընթացներ, զուգահեռաբար իրականացվում քարոզչության գործընթաց: Այդ ընթացքում հստակ է լինում, թե ինչ հարցի վերաբերյալ է կազմակերպվում հանրաքվեն: Հետո նոր արդեն սահմանված կարգով հաստատվում է քվեաթերթիկի նմուշ»,-ասաց Մուկուչյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը որոշել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: ԱԺ-ն նախ չընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ապա «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկեց քննարկել Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Ազգային ժողովի որոշումը, որն էլ ընդունվեց խորհրդարանի կողմից:


















































Մի օր այս մղձավանջն ավարտվելու է, իսկ ԿԸՀ-ին հարցեր են տալու
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է