Մի օր այս մղձավանջն ավարտվելու է, իսկ ԿԸՀ-ին հարցեր են տալու
Այսօր տեղի ունեցավ ԿԸՀ հերթական նիստը: Քննարկվեց նաեւ ՕՐՕ դաշինքի դիմումը, որով պահանջ է ներկայացվում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը հավաքել միեւնույն բազայում՝ նույն անձի կողմից կրկնակի եւ բազմակի քվեարկությունները բացահայտելու համար:
ՕՐՕ դաշինքում կարծում են, որ ընտրությունների մասնակիցների մեծ թիվը՝ մոտ 1.6 միլիոն, լուրջ կասկած է առաջացնում, որ տեղի է ունեցել կրկնակի եւ բազմակի քվեարկություններ՝ շրջիկ խմբերի մասնակցությամբ:
Ընդգծենք, որ մատնահետքերը մի բազայում միավորելը բարդ գործ չէ: Ավելին, մատնահետքերի նույնականացումը երկար ժամանակ չի պահանջում: Իսկ ահա ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ՕՐՕ-ի ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանին շարունակ հարցեր էր տալիս, թե ինչու չեն բավարարվում հրապարակված ցուցակներով կամ տեսանյութերով, եւ որ ամենակարեւորն է, հայտարարեց, թե մատնահետքերի նույնականացման գործընթացը տարիների աշխատանք է:
Նրա այս պնդումը առաջացրեց դահլիճում գտնվողների զարմանքն ու զայրույթը: Տիգրան Մուկուչյանն ընդամենը դահլիճից դուրս հրավիրեց դաշինքի ներկայացուցիչներից մեկին՝ Գեղամ Նազարյանին, որն ընդամենը ասաց, որ մատնահետքերի նույնականացումը համակարգչի միջոցով բարդ գործ չէ:
Իհարկե, ԿԸՀ-ն մերժեց ՕՐՕ-ի պահանջը: Դժվար էր այս ԿԸՀ-ից այլ որոշում ակնկալել: Մասնագետները պնդում են, որ մատնահետքերը դեռ ընտրության օրը ընդհանուր ցանցի օգնությամբ հնարավորել միավորել մի բազայում, իսկ ահա Մուկուչյանը պնդեց, թե ընտրության օրն ընդհանուր ցանց գոյություն չի ունեցել:
Մղձավանջըշարունակվում է: դեռ որոշժամանակ կշարունակվի, բայց այն հավերժ չի կարող շարունակվել: Իսկ երբ մղձավանջին վերջ տրվի,շատերը, այդ թվում ԿԸՀ այսօրվա անդամները եւ հատկապես Տիգրան Մուկուչյանը ստիպված են լինելու բազմաթիվ հարցերի պատասխանել:
Ի դեպ, այսօրվա հարցերից մեկի քննարկման ժամանակ Տիգրան Մուկուչյանն արդարացրեց հանձնաժողովներից մեկի նախագահին, որը դիտորդի աչքի առաջ փաստաթղթեր էր հանձնել ռազմական ոստիկանության ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ նույն ԿԸՀ-ն արադարացրեց այն տնօրեններին, որոնք ՀՀԿ-ի համար ձայներ էին հավաքում:
Վարդան Մխիթարյան


















































Տիգրան Մուկուչյանը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ. ի՞նչ են նրանք քննարկել (տեսանյութ)
ՕՐՕ դաշինքը՝ սաստկացած ապօրինությունների մասին
Վարչական դատարանը մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցադիմումը
ՕՐՕ-ի հայցով վճիռը կհրապարակվի ապրիլի 14-ին (Տեսանյութ)
ՕՐՕ դաշինքը պատրաստ է օգնել ՀԱԿ-ին՝ ՍԴ դիմելու հարցում
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ