Թուրքիան հատուկ նշանակության ջոկատ է ուղարկում սիրիական Իդլիբ
Թուրքիան հատուկ նշանակության ջոկատ է ուղարկում սիրիական Իդլիբի նահանգի դեէսկալացիոն գոտում գտնվող դիտակետեր, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հատուկջոկատայիններով, հատուկ տեխնիկայով և ռազմամթերքով 150 բեռնատարների ավտոշարասյունը հասել է Սիրիային սահմանամերձ թուրքական Ռեյհանլը քաղաք, որտեղից էլ կշարժվի Սիրիա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 3-ին Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբ նահանգում իրականացված հրետակոծության հետևանքով թուրքական զինուժը զոհեր և վիրավորներ է ունեցել: Թուրքական բանակի 4 զինծառայող է մահացել, 9 զինծառայող վիրավորվել է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ազդել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադի վրա` Իդլիբի նահանգում իրավիճակի սրման հետ կապված: Փետրվարի 4-ին Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց էին ունեցել: Կրեմլում տեղեկացրել են, որ երկու նախագահներն էլ ընդգծել են Սիրիայում ռուս-թուրքական պայմանավորվածությունների կատարման կարևորությունը:
Անկարայում էլ նշել են, որ չեն բացառում, որ Ասադի բանակի գործողություններին ռազմական պատասխան կտան:
«Իդլիբից մեր սահմաններին մոտեցող փախստականների թիվը գրեթե մեկ միլիոն է: Երեկ ես Պուտինի հետ խոսում էի այն մասին, որ Ասադը հետ քաշի իր զորքերը Սոչիի համաձայնագրով նախատեսված անվտանգության գոտուց, այլապես Թուրքիան ստիպված կլինի գործել պաշտպանությունից ելնելով, այնպես, ինչպես հարկ է համարում»,-ասել էր Էրդողանը փետրվարի 5-ին կայացած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ:
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ եթե փետրվարի ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը չնահանջեն Իդլիբում գտնվող երկու թուրքական դիտակետերից, Թուրքիան ստիպված կլինի նոր գործողություն սկսել:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի