Թրամփի խորհրդականը հայտարարել է, որ Իսրայելը կհրաժարվի բռնակցումներից մինչեւ խորհրդարանական ընտրությունները
Միացյալ Նահանգների նախագահի ավագ խորհրդական Զարեդ Քուշները հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը խոստացել է նախքան մարտի 2-ին Իսրայելում նախատեսված խորհրդարանական ընտրությունները քայլեր չձեռնարկել Հորդանանի հովտում եւ Արեւմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի վրա ինքնիշխանություն տարածելու ուղղությամբ: Նրա խոսքերն ուրբաթ օրը մեջբերել է իսրայելական Kan հեռուստաընկերությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահի խորհրդականը նաև կարծիք է հայտնել, որ Դոնալդ Թրամփի` Մերձավոր Արեւելքի կարգավորման ծրագրի հրապարակումից հետո տարածաշրջանում լարվածության սրման համար պատասխանատու են Պաղեստինի իշխանությունները: «Աբու Մազենը (Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի կուսակցական կեղծանունը) պատասխանատվություն է կրում Իսրայելում բռնությունների վերջին դեպքերի համար»,- կարծում է Քուշները:
Հունվարի 28-ին Թրամփը հայտարարել էր «դարի գործարքի»` պաղեստինա-իսրայելական խաղաղության պլանհի հիմնական դրույթները: Դրանք ներառում էին Իսրայելի ինքնիշխանության ճանաչումն արդեն Պաղեստինի տարածքում հայտնված հրեական բնակավայրերի նկատմամբ, ինչպես նաև` արաբական պետության հրաժարումը զինված պայքարից: Բացի այդ, Վաշինգտոնում առաջարկել են «անբաժանելի» Երուսաղեմը դարձնել Իսրայելի մայրաքաղաք, իսկ «Արեւելյան Երուսաղեմը»` Պաղեստինի մայրաքաղաք:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն աջակցել է նախաձեռնությանը եւ պատրաստակամություն հայտնել խաղաղ բանակցությունների անհապաղ մեկնարկի կապակցությամբ: Աբասը եւ արմատական «ՀԱՄԱՍ» շարժման ներկայացուցիչները վճռականորեն մերժել են ԱՄՆ նախագահի առաջարկները:
Հունվարի 28-ին Նեթանյահուն հայտնել էր Հորդանանի հովտի և Արեւմտյան ափի հրեական բնակավայրերի վրա Իսրայելական ինքնիշխանությունը տարածելու հարցն արդեն փետրվարի 2-ին Նախարարների կաբինետի հաստատմանը ներկայացնելու մտադրության մասին: Հունվարի 29-ին Իսրայելի կառավարությունում այս հարցի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվեց տեխնիկական պատճառներով: Նույն օրը պաշտպանության նախարար Նավթալի Բենեթը հայտարարեց ինքնիշխանության տարածման ուղղությամբ աշխատանքներն առաջ տանելու համար հատուկ թիմ ստեղծելու մասին:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի