Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով

Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթ
Հայաստան

«Հրայր Թովմասյանի եւ Սերժ Սարգսյանը միջեւ գործարք է եղել». Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում

ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման վերջում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.


«ՀՀ գործող Սահմանադրությամբ նախատեսված է ՍԴ-ի մի մոդել, որը միջազգային փորձագետների կողմից գնահատվել է որպես հավասարակշռված: Այս մոդելի էությունը հետեւյալն է, ՍԴ դատավորի երեքական թեկնածուներ առաջադրում են ՀՀ նախագահը, Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը: Ընտրությունը կատարում է ԱԺ-ն եւ ՍԴ-ն դառնում է իշխանության երեք թեւերի բալանսավորման վերին ատյան: Ընդ որում, Սահմանադրության նոր կարգավորումները ունեն երկու կարեւոր նրբություն. Ի տարբերություն նախկինի, գործող Սահմանադրությամբ ՀՀ նախագահը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ պաշտոնավարման ընթացքում, կուսակցության անդամ չեն կարող լինել դատավորները, եւ եթե հավի առնենք, որ ԱԺ նախագահն էլ զրկվել է ՍԴ դատավորի թեկնածու առաջդրելու լիազորությունից, կարող ենք արձանագրել, որ ՍԴ կուսակցականացման կամ քաղաքականացման ռիսկերը գործող Սահմանադրությամբ հնարավորինս մեղմվել են:

Մեղմված են նաեւ ՍԴ նախագահի կողմից ՍԴ-ում մենիշխանություն հաստատելու ռիսկերը, որովհետեւ գործող Սահմանադրությամբ ի տարբերություն նախկինի, ՍԴ նախագահ ընտրվում է ոչ թե ցմահ, այլ 6 տարի ժամկետով: Ընդ որում, ՍԴ դատավորը ՍԴ նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Բացի այդ, ի տարբերություն նախկինի, ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ դատավորների եւ ոչ թե ԱԺ կողմից: Բացի դա, վերացված է նաեւ այն աննորմալ պրակտիկան, որ նույն մարդը կարող է 35 տարի լինել ՍԴ անդամ: Սա իսկապես աննորմալ պրակտիկա է, որովհետեւ օրինակ, երբ նախագահ կամ վարչապետ 30-35 տարի մնում է պաշտոնում, մենք դա ենք մենիշխանություն, բռնապետություն, բայց բնական ենք համարում, որ նույն մարդը 35 տարի լինի ՍԴ անդամ կամ նախագահ:

Նոր Սահմանադրությամբ ՍԴ դատավորի լիազորությունների ժամկետ է սահմանված 12 տարին: Ընդ որում, նույն մարդը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Այս մոդելը նաեւ միջազգային փորձագետների քաջալերմամբ եւ աջակցությամբ ներդրվել է 3-րդ հանրապետության մեջ ամրագրված սահմանադրական պրոբլեմների հաշվառման եւ վերլուծության արդյունքում, որովհետեւ դե ֆակտո եւ դե յուրե ՍԴ-ն երրորդ հանրապետությունում դարձել է տանիք ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար: 1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններում ՍԴ-ն դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տվել իրացնել երկրում իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որովհետեւ ՍԴ-ն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ քաղաքացին չի կարող երկրում իշխանություն ձեւավորել, որովհետեւ դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն մասի կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը:

Հետո ՍԴ անդամներն ու նախագահը գրքեր են գրել իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն մասի կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտության մասին, կարդացել դասախոսություններ, պաշտպանել դոկտորական թեզեր: Բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի կարեւոր հարցի. Բա քվեաթերթիկների լցոնումնե՞րը, բա ընտրությունների եկող մեռած հոգիները, բա ընտրակածառքները, բա վստահված անձանց ու դիտորդների ծեծը, բա աշխատանքից ազատելու սպառնալիքները, բա հեռուստաթերի տոտալ վերահսկումը: Ահա ուրեմն այս դաժան եւ անպատասխան հարցերի ծանր բեռը անցյալում թողնելու, մեր երկրում սահմանադրական իրավունքի եւ ՍԴ պատմության նոր էջ բացելու համար նոր Սահմանադրությամբ ընտրվել էր այն հավասարակշռված եւ տրամաբանական մոդելը, որի մասին խոսեցի սկզբում, եւ որի մասին քաջալերանքի խոսքեր են ասել եվրոպական կառույցները եւ փորձագետները: Եկեք այդ մոդելը պայմանականորեն անվանենք երազանքի ՍԴ:

Բայց հիմա պիտի հարց տամ, որը աբսուրդ պետք է թվար իմ ասածի ֆոնին, որովհետեւ այս ամենը նախատեսված է գործող Սահմանադրությամբ: Իսկ արդյոք մենք ունենք այդ երազանքի Սահմանադրության հավասարակշռված ՍԴ, որը նախատեսված է գործող Սահմանադրությամբ: Պատասխանը հետեւյալն է՝ ոչ, չունենք:

Մենք այս ընթացքում գտնվել ենք կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգից տարանցման փուլում, գուցե չենք հասցրել ունենալ երազանքի ՍԴ: Ե՞րբ կունենանք երազանքի ՍԴ, որը չի լինի քաղաքական մի խմբավորման կրկնկի տակ, կունենա՞նա, թե չենք ունենա այդպիսիՍԴ: Այո, կունենանք, բայց եթե որեւէ բան չփոխենք, կունենանք ամենաշուտը 2035 թվականին: Ինչու, որովհետեւ գործող Սահմանադրության անցումային դրույթները գրելիս նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչներն այնպիսի ձեւակերպումներ են տվել, որ այն հին ՍԴ-ն շարունակի գործել հնարավորինս երկար: Ըստ էության, նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչները ասել են հետեւյալը՝ ճիշտ է մենք գտել ենք երազանքի ՍԴ-ի մոդելը, որտեղ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, բայց հին ՍԴ-ի անդամների լիազորությունները չենք կրճատում, նրանք թող ՍԴ անդամ լինեն այնքան, որքան նախատեսված է 2015 կամ 2005 թվականների Սահմանադրություններով:

Արդյունքում մենք ունենք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակված ՍԴ անդամի երկու գործող անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 23026 եւ 2029 թվականներին: Նաեւ Սերժ Սարգսյանի կողմից նշանակված ՍԴ երկու անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 2021 եւ 2037 թվականներին: Հովիկ Աբրահամյանի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականին: Գալուստ Սահակյանի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2031 թվականին: Արա Բաբլոյանի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2035 թվականին: Ու չնայած գործող Սահմանադրությամբ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 21 տարի է, հին ՍԴ անդամների ճնշող մեծամասնությունը պաշտոնավարելու է շատ ավելի երկար՝ ունենալով պաշտոնավարման երբեմն 3 անգամ ավելի երկար պատմություն, քան նախատեսված է գործող Սահմանադրությամբ:

Առանձին դեպք է ՍԴ նախագահի պարագան: Չնայած գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ նախագահը պշտոնավարում է 6 տարի, ՍԴ գործող նախագահը պաշտոնավարելու է 17 տարի՝ մինչեւ 2035 թվականը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեպքն իսկապես առանձին պատմություն է, որ առանձին քննության կարիք ունի: Ընդհանրապես, նա լինելով գործող Սահմանադրության հեղինակներից մեկը կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի վստահելի մարդը Սահմանադրության տեքստը գրողների խմբում, եւ պրոցեսի դե ֆակտո ղեկավարը, ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստը իր սեփական պլաններին հարմարեցնելու համար: Ըստ էության գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի միջեւ հետեւյալ տրամաբանությամբ,. Եթե Թովմասյանը ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն այդ տեքստը նաեւ իրեն պետք է ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա, որպես ՍԴ նախագահ, ի հեճուկս հենց գործող Սահմանադրության:

Ի դեպ, հին ՍԴ-ի անդամների պաշտոնավարման ժամկետը Հրայր Թովմասյանը չի կրճատել, այսինքն նրանց գործող Սահմանադրությամբ նախատեսված ժամկետից ավելի պաշտոնավարելու հնարավորություն է տվել ոչ թե ՍԴ անդամների, այլ իր սեփական շահերի համար: Որովհետեւ իրեն պետք է եղել հին կարգով ընտրվել ՍԴ անդամ, նրան պետք է եղել ՍԴ հին անդամների պաշտոնավարումը մինչեւ 65, ոմանց դեպքում նաեւ 70 տարեկանը լրանալը պահպանել, որովհետեւ ինքն ի սկզբանե նախատեսած է եղել, որ ինքը ՍԴ անդամ պետք է ընտրվի իրեն նույնպես այդ հնարավորությունը տվող հին կարգով: նա հին կարգով ՍԴ անդամ է ընտրվել 2018-ի մարտի 2-ին, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ՍԴ անդամ ընտրելու կարգը ամբողջությամբ փոխվելու է: Նրան ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու լիազորությունից: Նա ՍԴ անդամ է ընտրվել 17 տարով, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օրից ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկե է սահմանվելու 12 տարի:

Ահա այս նպատակին հասնելու համար է Հրայր Թովմասյանը հոգ տարել, որ ի հեճուկս ՍԴ մասին բոլորովին նոր նկարագրության առկայությանը, գործող Սահմանադրության մեջ հին անդամները շարունակեն պաշտոնավարել: Եթե նրանց պաշտոնավարման ժամկետը կրճատվեր, Հրայր Թովմասյանը չէր կարող 17 տարով ընտրվել ՍԴ անդամ: Նույնը վերաբերում է ՍԴ նախագահի պարագային. Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018-ի մարտի 21-ին, ԱԺ-ի կողմից, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ԱԺ-ն զրկվելու է ՍԴ նախագահ ընտրելու լիազորությունից: Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ է առաջադրել ԱԺ նախագահը, չնայած գիտեր, որ տնդամենը 19 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ նախագահի թեկնածու առաջադրելու լիազորությունից:

Րա արդյունքում Սահմանադրության մեջ նկարագրված ՍԴ ունենալու համար հայ ժողովուրդը պետք է սպասեր մինչեւ 2035 թվականը, որովհետեւ Հրայր Թովմասյանը իր կուսակցության՝ ՀՀԿ-ի օգնությամբ մինչեւ 2035 թվականը իրենով է արել ՍԴ նախագահի կարգավիճակը, չնայած գործող Սահմանադրությամբ բոլորովին այլ բան է նախատեսված:

Չեմ ուզում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց ՀՀԿ-ականներն այս ճանապարհին անցել են ոչ միայն տրամաբանության ու բարոյականության, այլ քրեական օրենսգրքի սահմանը: Խնդիրն այն է, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2018-ի մարտի 25-ին: Եթե նա մինչեւ վերջ պաշտոնավարեր, Հրայր Թովմասյանը չէր կարող ՍԴ անդամ ընտրվել ԱԺ-ի կողմից 17 տարի ժամկետով: Ու որպեսզի սա հնարավոր դառնա, նրանք Գագիկ Հարությունյանին, որին արդեն շնորհել էին ԲԴԽ նախագահի կարգավիճակը, համոզում են հրաժարական տալ մարտի սկզբին՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 20 օր առաջ, որպեսզի Հրայր Թովմասյանը կարողանա ցմահ ՍԴ նախագահ ընտրվել ԱԺ 2018-ի մարտի 20-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստում, որը նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց առաջ վերջին հերթական նիստն էր:

Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրում մարտի 5-ին, բայց ԱԺ աշխատակազմում հասկանում են, որ Գագիկ Հարությունյանի հրաժարմանը եթե արձանագրվի մարտի 5-ով, առաջանում են ընթացակարգային այնպիսի խոչընդոտներ, որոնք անհնար էր դարձնում Հրայր Թովմասյանին 17 տարով ՍԴ նախագահ ընտրվելը 2018-ի մարտի 20-ի ԱԺ հերթական նիստում, ուստի ըստ հրապարակված տվյալների, կեղծիք են թույլ տալիս եւ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը գրանցում են մարտի 2-ով:

Այ դրվագով ՀՔԾ-ով քրգործ է հարուցված, բայց իմ քաղաքական գնահատականը միանշանակ է, այս կեղծիքով եւ այս ողջ պատմությամբ թույլ է տրվել իշխանության յուրացում:

Ուզում եմ հայտարարել, որ մի շարք սահմանադրական մանիպուլյացիաների բերումով ՍԴ կողմից եւ նրա նախագահի կողմից յուրացվել է ՀՀ ժողովրդին պատկանող իշխանությունը: Դր առաջին դրվագի մասին ես արդեն խոսեցի. Խոսքը գործող Սահմանադրության 2013-րդ հոդվածի մասին է, որով հին ՍԴ-ին հնարավորություն է տրվել շարունակել գոյություն ունենալ նոր Սահմանադրության պայմաններում եւ ի հեճուկս նոր Սահմանադրությամբ նկարագրված ՍԴ-ի: Բայց կա մեկ այլ ոչ պակաս կարեւոր դրվագ: Հրայր Թովմասյանը գործող Սահմանադրության գործող տեքստում առնվազն սահմանադրական փոփոխությունների հարցում առնվազն ՍԴ-ի ավելի մեծ լիազորություն է վերապահել, քան վերապահված է ՀՀ ժողովրդին, որը մեր երկրի իշխանության բարձրագույն կրողն է: Խնդիրն այն է, որ ըստ գործող կարգավորման Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց ՍԴ-ի թույլտվության: Այսինքն ՀՀ ժողովուրդը կարող է ցանկանալ որեւէ բան փոխել Սահմանադրության մեջ, բայց բայց ՍԴ-ն թույլ չտա՝ այդ ձգտումը համարելով հակասահմանադրական: Ընդ որում, ոչ ոք ոչ մի տեղ չի կարող վիճարկել ՍԴ այդ դիրքորոշումը: Այսինքն այս վիճակում ՀՀ ժողովուրդը կարող է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի ապօրինի ձեռք բերված կարգավիճակից զրկելու ցանկություն ունենալ, բայց ՍԴ-ն թույլ չտա՝ համարելով հակասահմանադրական: Այսինքն Հրայր Թովմասյանի եւ ՀՀԿ-ի թեթեւ ձեռամբ մեր երկրում հայտնվել է մի սուբյեկտ, որը վեր է ժողովրդից եւ դա ՍԴ-ն է: Սա ժողովրդին պատկանող իշխանության աղաղակող օրինակ է:

Աբսուրդը հասել է այնտեղ, որ ՍԴ-ն անբեկանելի որոշումներ կարող է կայացնել նույնիսկ ինքն իր կարգավիճակի վերաբերյալ: Սա աղաղակող աբսուրդ է, ինչպես կարող է ՍԴ-ն նման որոշում կայացնել ինքն իր կարգավիճակի վերաբերյալ: Կան իրավաբաններ, որ հակադարձում են, որ ինչպես է, որ ԱԺ-ն որոշումներ է կայացնում ինքն իր վերաբերյալ, կառավարությունը որոշում է կայացնում ինքն իր վերաբերյալ, նախագահը որոշում է կայացնում ինքն իր վերաբերյալ: Թվում է՝ զորեղ փաստարկ է, բայց ԱԺ-ի կողմից ընդունված որոշումներն ու օրենքներըկարող են բողոքարկվել ՍԴ մի քանի սուբյեկտների կողմից: Կառավարության որոշումները կարող են բողոքարկվել ՍԴ, վարչական դատարան, Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները կարող են վիճարկվել ՍԴ-ում, միակ մարմինը, որի որոշումները, այդ թվում իր կարգավիճակի վերաբերյալ, չեն կարող բողոքարկվել, ՍԴ-ն է: Ես չեմ ասում, թե ՍԴ որոշումները պետք է դարձնել բողոքարկելի: Քավ լիցի: Ես ասում եմ, որ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է այլ մարմինների ուղղակի լիազորություններին, առավել եւս ժողովրդի լիազորությանը, ժողովրդի իշխանությանը, ՍԴ լիազորությունները պետք է լինեն խիստ կանոնակարգված, կանխատեելի եւ սահմանափակված ժողովրդի ինքնիշխան իրավունքով:

Աշխարհում չկա գոնե մեկ երկիր, որ ՍԴ վերահսկողական լիազորությունները լինի առանց ծավալների սահմանափակման, այսինքն լինի բացարձակ, անքննելի եւ անբեկանելի: Աշխարհում գոյություն չունի այդպիսի երկրորդ երկիր: