Տավուշի մարզի 19 համայնքների միավորման արդյունքում կհիմնվի Իջեւան միավորված համայնքը
Ճիշտ կառավարման եւ վարչատարածքային ճիշտ բարեփոխում իրականացնելու պարագայում խոշորացված համայնքները մի քանի անգամ ավելի արդյունավետ են, ինչից շահում է համայնքն ու նրա բնակիչը: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա կառավարությանը ներկայացրեց համայնքների խոշորացման երկու նախագիծ, որոնցից մեկը Լոռու մարզի Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքները միավորվում են եւ ստեղծվում է Լերմոնտովո խոշորացված համայնքը: Սրանք ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքներ են:
Իսկ Տավուշի մարզում առաջարկվում է ստեղծել Իջեւան խոշորացված համայնքը, որում կներառվեն 19 համայնքներ:
«Նախատեսվում է ունենալ Իջեւան միավորված համայնք, բաղկացած ՀՀ Տավուշի մարզի՝ Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն համայնքներից»,-նշեց Պապիկյանը:
Նրա խոսքով՝ Իջեւանի այս մոդելի ընտրությունը մեծապես կախված է նրանից, որ շրջանային ավելի խոշոր մոդելը փաստում է դրա առավել արդյունավետությունը՝ հաշվի առնելով նաեւ, որ 2008-2011թթ. տեղի են ունեցել մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ հողային: «Տարբեր համայնքների մեջ առկա են հողային, սահմանային վեճեր, եւ այս պարագայում խնդիրն ամբողջությամբ լուծվում է»,-նշեց Պապիկյանը:
Նախարարն ընդգծեց նաեւ, որ խոշորացված համայնքները մի քանի անգամ ավելի սուբվենցիոն ծրագրեր են ներկայացրել ու համաֆինանսավորման ավելի մեծ մասնաբաժին են վերցրել, ինչն էլ այդպիսի համայնքների՝ ավելի արդյունավետ լինելու ցուցիչներից է:
2020թ. հունիսի 14-ին ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո եւ ՀՀ Տավուշի մարզի Իջեւան համայնքներում առաջարկվում է անցկացնել համայնքի ղեկավարների եւ ավագանու ընտրություն:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի