Հորս խնդրել եմ դադարեցնել իր բիզնես գործունեությունը. Վանեցյան
Այն տեղեկատվական արշավը, որը տարվում էիմ նկատմամբ, այս վերջին շրջանը ցույց տվեց, որ ամբողջը սուտ է: Այս մասին հայաստանյան թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա անդրադարձավ իր ընտանիքի բիզնեսներին՝ նշելով. «Մեկ շաբաթ առաջ Հանրային հեռուստաընկերության (Հ1) եթերով մի ռեպորտաժ են ցույց տալիս, որտեղ ուսումնասիրում են բենզինի և դիզվառելիքի շուկան: Ասում են՝ դաշտում հիմնական ներկրողներն են էսինչյան էսինչը, էսինչյան էսինչը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայր Գագիկ Վանեցյանը: Չեն ասում՝ Գագիկ Վանեցյանը, ասում են՝ ԱԱԾ նախկին տնօրենի հայր Գագիկ Վանեցյանը՝ ուշադրությունը սևեռելով դրա վրա:
Հետո սենց կամաց, ինչ-որ մի տողով ասում են, որը 2019թ. ներկրումներ չի իրականացրել: Դրան բայց ոչ մեկն էլ ուշադրություն չի դարձնում: Հետո՝ հիմնական խաղացողները սրանք են, սրանք են, սրանք են…
Հիմա ես ձեզ ուզում եմ մի բան պատմել: 2018թ. մայիսին, երբ ես նշանակվեցի ԱԱԾ տնօրեն, հայրս նավթամթերքի ներկրմամբ զբաղվող այդ ընկերությունում ուներ որոշակի փայաբաժին: Որպեսզի շահարկումներից հեռու մնանք, ես խնդրել եմ հորս, որ այդ ընկերությունը վաճառի ու դուրս գա: Հայրս էլ ասել է՝ բայց հարկերը վճարում են, աշխատում ենք: Հայրս ինձ ասել է՝ «ես երբեք պետական աշխատանքի չեմ աշխատել, ԽՍՀՄ փլուզումից հետո մշտապես եղել եմ բիզնեսի մեջ: Հանցագործությո՞ւն է բիզնես անելը»:
Ասել եմ՝ ես քեզ խնդրում եմ՝ ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար՝ դուրս արի: Դուրս է եկել: Այնուհետև իմ խնդրանքով նաև դադարեցրել է իր գործունեությունը, դա էլ գաղտնիք չէ, ծաղիկի ներկրումների շուկայում: Դրանք փաստեր են, որոնք կան: Դա ֆիքսված է հարկային մարմիններում, մաքսային մարմիններում: Ինչո՞ւ նաև ծաղիկի ոլորտում, որովհետև դա էլ էր շահարկվում, որովհետև հասարակության մեջ կա տպավորություն, որ ծաղիկը, դիզվառելիքն ինչ-որ մենաշնորհային բաներ են:
Իմ խնդրանքով դադարեցրել է 2018թ. մայիսի 10-ից: Կարող են բոլորը հանել և նայել: Մնացել է մեկ ընկերություն, որտեղ շարունակում է իր գործունեությունը: Դա տրանսպորտային ընկերություն է: Այդ ընկերությունն ունի մեծ վարկային պարտավորություններ, և այն պետք է շարունակի գործել, որ այդ վարկերը մարի: Ու, բացի այդ, ի վերջո, դա հանցագործություն չէ, չէ՞, բիզնեսով զբաղվելը»:
Նա հավելել է, որ այդ վերջին ընկերությունը տրանսպորտային ընկերություն է, որն այլ հաճախորդների մեջ ունի նաև Զզանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այսինքն՝ այնտեղից տեղափոխում է բեռներ դեպի Երևան և հակառակ ուղղությամբ:
«Այո: Այդ պայմանագիրը գործում է 2013թ. դեկտեմբերից: Այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, ես Էրեբունու ԱԱԾ բաժնի պետն եմ եղել, ու այդ ընկերությունը գործում է: Այն ժամանակահատվածից, երբ ներդրվեց «օրինապահ հարկատու» գաղափարը, այդ տարվանից չի եղել մի տարի, որ այդ ընկերությունը չընդգրկվի «օրինապահ հարկատու» ցանկում: Հարկերը վճարում է, աշխատատեղեր ստեղծում է, օրինական աշխատում է:
Ու փաստերը շրջելով՝ ասում են՝ այդ ընկերությունը փայաբաժին ունի Քաջարանի կոմբինատում: Հիմա խնդրում եմ՝ ցույց տվեք՝ որտե՞ղ է այդ փայաբաժինը: Դա նորից տեղավորվում է այն ստի քարոզչության մեջ, որն իմ դեմ իրականացվում է վերջին արդեն մի քանի ամիսներին»:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի