Խաչելով մատները․ Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է ԱԺ խորհրդի փակ նիստ անցկացնելու չորրորդ փորձը
Հայաստանի խորհրդարանում փետրվարի 5-ին մեկնարկել է Ազգային ժողովի խորհրդի փակ նիստ անցկացնելու արդեն չորրորդ փորձը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Այս անգամ խորհրդարանականները զինվել են սուրճով։ Հավանաբար, երկար խոսակցություն է սպասվում։
Նշենք, որ նիստը ոչ մի կերպ չէին կարողանում սկսել հենց նախաձեռնության «մեղավորների»՝ իշխող «Իմ քայլը» խմբակկցության պատգամավորների եւ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի բացակայության պատճառով։
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվել էր տեղեկատվություն այն մասին, որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին արտահերթ նիստ հրավիրելու որոշում է կայացրել։ Արտահերթ նիստի օրակարգում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնության քննարկումն էր։ Նախագիծն ուղղված էր սահմանադրական բարեփոխումներում Սահմանադրական դատարանի մասնակցության չեզոքացմանը։ ԱԺ նախագահը այս նախագիծը միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու որոշում էր ընդունել այն դեպքում, երբ դրա իրավունքը չուներ։
Ազգային ժողովի կանոնակարգը սահմանում է, որ օրենսդրական նախագծի միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցման համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցությունների գրավոր առաջարկությունը, որը պետք է հաստատված լինի խորհրդարանի խորհրդի նիստում, ինչը չի արվել։ Բարձրացած աղմուկից հետո Միրզոյանը չեղարկել է սեփական որոշումը։


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ