«Մինչև կյանքիս վերջ ծնկաչոք կլինեմ քո առաջ». Ուսպենսկայայի դուստրը սկանդալային հարցազրույցից հետո ներողություն է խնդրել մորից
Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլակսինան, մորից ներողություն է խնդրել մի քանի օր առաջ տված սկանդալային հարցազրույցի համար, գրում է woman.ru-ն:
Խոսքը ռուսական հեռուստատեսությամբ «Աստղերը հավաքվել են» («Звезды сошлись») հաղորդման շրջանակում Պլակսինայի այն հայտարարության մասին է, որում նա ասել է, որ մայրը կողպում է դուռն ու սկսում խեղդել իրեն, սպառնում է հոգեբուժարան ուղարկել:
Դա շատ է զարմացրել Ուսպենսկայայի երկրպագուներին, որոնք երգչուհուն խնդրել են պարզաբանել դստեր հետ կապված իրավիճակն ու այն, թե արդյոք մայրն իրոք այդքան դաժան է վարվել դստեր հետ:
Ուսպենսկայայի փաստաբանի խոսքով՝ Պլակսինայի մոտ շիզոֆրենանման պսիխոզ է ախտորոշվել, և աղջիկը հաշիվ չի տալիս իր քայլերին:
Առաջացած սկանդալից հետո Պլակսինան սոցկայքերում հրապարակավ ներողություն է խնդրել մորից:
«Սիրելի մայրիկ, ներիր հիմարության համար: Մինչև կյանքիս վերջ ծնկաչոք կլինեմ քո առաջ: Ցավում եմ, որ մեզ համար այսքան բարդ ժամանակահատվածում ազատություն եմ տվել հույզերիս, իսկ անշնորհք մարդիկ օգտվել են դրանից»,-գրել է աղջիկը:
Բացի այդ, Պլակսինան շնորհակալություն է հայտնել հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովին դժվար պահին օգնության ձեռք մեկնելու ու մոր հետ հարաբերություններում ներդաշնակությունը վերականգնելու հարցում աջակցելու համար:
Հատկանշական է, որ Պլակսինայի հետևորդների մի մասի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ գրառման հեղինակը բնավ նա չէ:
Ուսպենսկայան, իր հերթին, մեկնաբանելով դստեր հնչեցրած մեղադրանքները, ասել է, որ լրագրողները հոգեբանական ճնշում են գործադրել աղջկա վրա՝ նրան ստիպելով անհեթեթ բաներ խոսել: Երգչուհին պատմել է, որ հարցազրույցից առաջ վիճել էր դստեր հետ, ինչից հետո Պլակսինան տնից հեռացել էր: Աղջկան հնարավոր է եղել հայտնաբերել միայն երեք օր անց՝ մասնավոր հետախույզի օգնությամբ


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ