Իշխանությունը կառավարման ձախողումները հիմա էլ փորձում է ծածկել հաստիքների զանգվածային կրճատումներով. ՀՅԴ-ական տնտեսագետ
Բազմիցս ենք անդրադարձել պետական կառավարման համակարգի արդյունավետության կարեւորությանը, ցույց ենք տվել առկա խնդիրները, դրանց շարունակվող բնույթն ու խնդրահարույց նոր դրսեւորումները: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգում առկա խնդիրներին, քողարկման իմիտացիաներին եւ դրանց վերաբերյալ ականջահաճո խոստումներին:
Թադեւոսյանը հիշեցրել է, որ բազմիցս առաջարկվել է այս ոլորտի բարեփոխումների համար իրական անհրաժեշտ քայլերն ու դրանց առաջնահերթությունները՝ մասնագիտական օբյեկտիվ հենքի վրա:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի՝ թեմային առնչվող դիտարկումները՝ ստորեւ.
«Թեման շարունակում է արդիական մնալ: Պաշտոնական վերջին կցկտուր տեղեկություններով պարզ է դառնում, որ կառավարման համակարգի կառուցվածքի խնդրահարույց փոփոխություններից, բարձրաստիճանների աննախադեպ բնույթի եւ խնդրահարույց պարգեւատրումներից հետո՝ գործող իշխանություններն արդեն ձեռնամուխ են լինում պետական ծառայության հաստիքների զանգվածային կրճատումներին: Դեռեւս թաքուն՝ նոր թափ է առնում «օպտիմալացումը»:
Միանգամից հարկ է նկատել՝ իշխանափոխությունից հետո կառուցվածքային այդ փոփոխությունները, առանց անհրաժեշտ լուծումների պետական գործառույթները մասնավորին պատվիրակելու փորձարկումները, բարձրաստիճաններին ամեն ամիս պարգեւատրելը, պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումները, ի վերջո՝ աշխատատեղերի փաստացի կրճատումները ինքնին չէին կարող համարվել համակարգային օպտիմալացում եւ իրականում չեն հանգեցրել պետական համակարգի արդյունավետության բարձրացմանը:
Նորից պետք է հիշեցնել՝ օպտիմալացման գործընթացները միագործոն չեն եւ համակարգային առումով սխալ է դրանց հանգուցալուծումը անսահման պոպուլիզմով եւ ընդհանրական տպավորություններով: Օրինակ՝ «համակարգն ուռճացված է, պիտի կրճատվի»: Ակնհայտ է, որ այս մոտեցմամբ եւ ավելորդ շտապողականությամբ, օբյեկտիվորեն առաջ են գալու համակարգային՝ չլուծված ավելի շատ խնդիրներ:
Պետական հատվածի աշխատատեղերի կրճատումը տրամաբանորեն պետք է ածանցվի օպտիմալացման հիմնական գործընթացներից եւ ինքնաբերաբար պետք է հանդիսանա վերջին փուլը:
Նախ` պետք է հստակ ու չափելի ուրվագծվեն երկրի հետագա զարգացման ծրագիրը եւ պետության դրական պարտավորությունները՝ պետության կարգավորիչ ու մասնակցային դերակատարումը հանրային կյանքում:
Հետո անհրաժեշտ է սահմանել պետական համակարգի գործառույթների համալիր շրջանակը, դրանց բովանդակային մանրամասն նկարագրերը: Դրան համապատասխան՝ նոր հնարավոր կլինի ձեւավորել պետական կառավարման համակարգի ամբողջական կառուցվածքը:
Միայն հիմնարար այս քայլերի արդյունքները կարող են բավարար լինել՝ մշակելու գործող համակարգը նորին փոխարկելու արդյունավետ մոդելը: Հենց այս մոդելը կարող է լիարժեք ներառել պետական տարբեր մարմինների միջեւ եւ դրանց ներսում պետական ռեսուրսների վերաբաշխումն ու նախատեսվող գործառույթների հետ արդյունավետ հավասարակշռումը: Վերջինս, բնականաբար, պետք է հիմնված լինի խորքային վերլուծությունների, իրատեսական հաշվարկների ու կանխատեսումների վրա: Այսպիսով` տեսանելի կդառնան պետական այն ռեսուրսները, այդ թվում՝ աշխատատեղերը, որոնք անխուսափելիորեն ենթակա են վերաբաշխման կամ կրճատման:
Ցավոք նորից արձանագրում ենք, որ վերը նշված նվազագույն անհրաժեշտ քայլերն արված չեն եւ գործող իշխանություններն առանցքային այս գործընթացներում «կառքը ձիերից առաջ է դրել»:
Պակաս կարեւոր չէ նաեւ առարկայական այն հանգամանքը, որ օպտիմալացման արդյունավետությունն ուղղակի պահանջում է հաստիքների կրճատման դեպքում աշխատանքը շարունակող մասնագետների մրցակցային, արդար ընտրություն: Նախապատվությունը պետք է տալ հանրային ծառայողի մասնագիտական եւ մարդկային որակներին, օբյեկտիվ գնահատված մասնագիտական ունակությունների համապատասխանությանը զբաղեցվող պաշտոնին, այլ ոչ թե՝ կուսակցական պատկանելությանը կամ «խնամի-ծանոթ-բարեկամ» կապերին:
Այս կարեւոր եւ բարդ գործընթացները յուրաքանչյուր դեպքում որոշում կայացնողներից անշեղորեն պահանջում են այն գիտակցումը, որ հանրային ծառայողի պրոֆեսիոնալիզմը կուսակցական պատկանելիություն չունի, ազգակցական, բարեկամական կապեր չի ճանաչում:
Սակայն իշխանափոխությունից հետո վարվող կադրային քաղաքականությունը եւս փաստում է հակառակի մասին՝ իրականում այդ գիտակցումն այդպես էլ չկա:
Մյուս կողմից՝ չպետք է որեւէ կերպ ընդհանրացվեն եւ թերագնահատվեն պետական հատվածի աշխատատեղերի կրճատման ուղղակի եւ էական սոցիալական հետեւանքները: Այս գործընթացներում անհրաժեշտ է ունենալ սոցիալական իրական բաղադրիչ: Պետք է ցուցաբերվի զբաղվածության ապահովման անհատական մոտեցում՝ աշխատանքը կորցնելու ռիսկ ունեցող անձանց նկատմամբ: Իրականում անտեսված է նաեւ այս բաղադրիչը:
Հույսը միշտ կա …»:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ