Հայ մտավորականությունը պետք է հակահարված տա անգրագետ խառնամբոխին. իրավապաշտպան
Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նրանք, ովքեր կարող են վիրավորել մարդկանց, կոչված են խնդիրները լուծել հասարակության մեջ, իսկ մտավորականությունն անընդհատ պասիվ դերում է: Այս մասին այսօր` փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ հասարակության գրագետ հատվածը պետք է ավելի ակտիվ գործի եւ թույլ չտա, որպեսզի անգրագետ ցեղը կամ խառնամբոխն իր կարծիքը նույնացնի ամբողջ ժողովրդի կարծիքի հետ:
Նրա խոսքով` վերջերս նկատելի է դարձել, թե ինչպես է իշխող «Իմ քայլը» դաշինքից 17-18 մարդ անընդհատ հանդես գալիս հակասահմանադրական և ապօրինի նախաձեռնություններով, և հասարակության մտավորական հատվածը միայն արձագանքում է դրան:
Իրավապաշտպանը շեշտեց, որ երկրում որեւէ սահմանադրական ճգնաժամ չկա, սակայն կա գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ճգնաժամ, որոնք ճնշում են գործադրում դատարանների վրա: «Ընդ որում, երբեմն դա ներկայացվում է որպես հասարակական պահանջ, ինչպես դա եղավ դատական շենքերի արգելափակման դեպքում»,- նշեց Ալավերդյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանի համար եզակի իրավիճակ է ստեղծվել, երբ դատական համակարգը հիմնականում անկախ է գործող իշխանություններից, սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, իշխանություններին այդպիսի դատարան պետք չէ:
Իրավապաշտպանը նաև կոչ արեց ոստիկանության պետի պաշտոնակատարին պաշտոնաթող լինել, «քանի որ երկրի ղեկավարության արկածախնդիր որոշումների իրականացման շարունակությունը կարող է խաչ քաշել նրա հետագա կարիերայի վրա»:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ