Մարուքյանը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու եւ սահմանադրական փոփոխությունների մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Եթե Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով ԱԺ արտահերթ նիստը կայանա, ի՞նչ է անելու ԼՀԿ-ն՝ հարցրինք ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին։ «Ակտիվորեն մասնակցելու ենք` հասկանալու, թե ինչ է ուզում անել իշխանությունը»: Ինքնին հասկանալի է` ինչ է «ուզում»։ «Մենք մեր հարցերը կուղղենք զեկուցողին, հուսով եմ` զեկուցողը կպատասխանի, որից հետո որոշում կկայացնենք, թե ինչ ենք անում»:
Արդեն հրապարակված մոտեցումներում, նախագծում սահմանադրական խախտումներ, ինքնիրավչություն չկա՞: «Բա նիստն ինչի՞ համար է, որ հասկանանք` ինչ են ուզում, ինչ է արվում»:
Ի դեպ, հունվարի 14-ին լրացավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին, եւ կարող եք նրան անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, հնարավո՞ր է առաջիկայում նման քայլի դիմեք։ «Նման հարց մենք չենք քննարկում. կարծում եմ` վարչապետը վայելում է Հայաստանի քաղաքացիների մեծ մասի վստահությունը, հետեւաբար, այդ հարցն օրակարգում լինել չի կարող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ