Ամեն օր կարող եք մեկ ձու օգտագործել
Կարելի՞ է արդյոք օրական մեկական ձու ուտել։ Պարզվել է, որ կարելի է, ինչի մասին վկայում են American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված ՄաքՄասթերի համալսարանների անցկացրած հետազոտության տվյալները։
Գիտնականների խոսքերով՝ մարդկանց մեծամասնության համար վտանգ չի ներկայացնում օրական մեկական ձու օգտագործելը, եթե անգամ նրանց անամնեզում կան սրտի հիվանդություններ։ Այդ տվյալները հակասում են սնվելու մասին հին պատկերացումներին (որոնք առաջարկում են օրական ուտել առավելագույնը երեք ձու), սակայն համաձայնեցվում են ավելի ուշ արված գիտական հայեցակարգերի հետ։
Գիտնականներն ուսումնասիրել են 50 երկրներից ցածր, միջին եւ բարձր եկամուտ ունեցող շուրջ 177 000 մարդու՝ օգտագործելով 3 երկարատեւ հետազոտությունների տվյալներ։ Պարզվել է, որ օրական մեկ ձուն չի մեծացնում սրտանոթային հիվանդությունների կամ վաղաժամ մահվան ռիսկն անգամ անամնեզում այդ հիվանդությունների կամ դիաբետի առկայության դեպքում։
«Չի բացահայտվել կապ ձու օգտագործելու եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակի, դրա բաղադրիչների կամ ռիսկի այլ գործոնների միջեւ։ Այդ արդյունքները հուսալի են եւ լայնորեն կիրառելի ինչպես առողջ մարդկանց, այնպես էլ անոթային հիվանդություններով հիվանդների շրջանում»,-պատմել է հետազոտության առաջատար հեղինակ Մահշիդ Դեհգանը։
Ստացված արդյունքները հակասում են ավելի վաղ կատարված հետազոտությունների տվյալներին։ Սակայն, ինչպես բացատրել է գլխավոր հետազոտող Սալիմ Յուսուֆը, «այդ հետազոտությունների մեծամասնությունը ոչ այնքան ծավալուն էին եւ չէին ներառում մարդկանց մեծաթիվ երկրներից»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո