Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցություն է պետք. Միխայիլ Ջանելիձե
Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցություն է պետք, ոչ թե անամության գործողությունների ծրագիր (ԱԳԾ): ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն:
Պատասխանելով լիտվացի պատգամավորի հարցին, կիսո՞ւմ է տեսակետը, որ ժամանակին Վրաստանի համար անդամության գործողությունների ծրագրի խոստումը զայրացրեց Ռուսաստանին, Ջանելիձեն պատասխանել է, որ դա Ռուսաստանի հորինվածքն է:
«Լինի անդամակցություն, թե՝ ԱԳԾ, դա ուղղված չէ Ռուսաստանի դեմ: ՆԱՏՕ-ին մեր անդամակցությունը մեր անվտանգությունն է: Վրաստանի ինքնիշխան ընտրությունն է՝ ազատ աշխարհի մաս կազմել, որի հետ մենք ընդհանուր արժեքներ ունենք: Դա ոչ թե ինչ-որ մեկին զայրացնելու, այլ ոչ միայն Վրաստանում, այլեւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ստեղծման նպատակ է հետապնդում: ԱԳԾ-ն մեր վերջնական նպատակը չէ»,- հայտարարել է Ջանելիձեն:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են