Ծխելը և ալկոհոլն արագացնում են ուղեղի ծերացումը. հետազոտություն
Ծխելը և ալկոհոլն արագացնում են ուղեղի ծերացումը, պարզել են Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտությունները, որոնց ընթացքում 45-81 տարեկան հազար մարդու ուղեղի սկանավորման արդյունքների վերլուծություն է իրականացվել` հաշվի առնելով ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը, ցույց են տվել, որոնք յուրաքանչյուր օր մի բաժակ գարեջուր կամ գինի խմող մարդիկ կարող են բախվել ուղեղի արագացված ծերացմանը, գրում է The Daily Mail-ը:
Գիտնականները պարզել են ուղեղի տարիքը ՄՌՏ սքանավորման միջոցով: Այն ցույց է տվել, որ պարբերաբար ալկոհոլ օգտագործող մարդկանց ուղեղն ավելի արագ է ծերանում, քան նրանցը, ովքեր ընդհանրապես չեն խմել կամ խմել են շատ հազվադեպ:
Ալկոհոլի մեկ միավորում 8 գրամ սպիրտ է պարունակվում: Ուժեղ ըմպելիքի մեկ փոքր գավաթի մեջ 1 միավոր է, մեկ բաժակ գարեջրի կամ գինու մեջ` 3 միավոր: Ալկոհոլի յուրաքանչյուր լրացուցիչ գրամն օրվա ընթացքում կապված էր ուղեղի` 0.02 տարով ծերացման հետ: Ինչ վերաբերում է ծխելուն, ապա յուրաքանչյուր տարին, որի շրջանակներում մարդն օրական մեկ տուփ ծխախոտ է ծխել, հանգեցրել է ուղեղի ծերացմանը լրացուցիչ 0.03 տարով:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում