Huawei-ը վերջնականապես հրաժարվել է Google-ից
Huawei-ը մտադիր չէ վերադառնալ Google-ի ծառայություններին: Ամերիկյան կորպորացիայի ծառայություններից վերջնական հրաժարման մասին Վիենայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Huawei-ի տարածաշրջանային մենեջեր Ֆրեդ Վանֆեյը, հաղորդում է Lenta-ն՝ հղում կատարելով Der Standart-ին:
Վանֆեյի խոսքով՝ եթե անգեմ ԱՄՆ-ը չեղարկի սահմանափակումներն ընկերության համար, միեւնույն է այն չի պահպանի անկախ մոտեցումը սմարթֆոնների համար ծառայությունների ընտրության մեջ: Նա բացատրել է դա նրանով, որ նոր քաղաքական կոնֆլիկտների դեպքում Huawei-ը չի ցանկանում կրկին հայտնվել կախյալ վիճակում:
Ըստ Der Standart-ի՝ դա նշանակում է, որ Huawei-ը կարող է ամբողջովին հրաժարվել իր գաջեթներում Google-ի ծառայություններից: 2019 թվականի մայիսից կորպորացիան իրավունք չունի վաճառել Google Play, YouTube, Gmail եւ Google-ի այլ ծառայություններով նախապես համալրված սմարթֆոններ:
Դեկտեմբերին Huawei-ը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել արգելված ծառայությունների այլընտրանք: Մասնավորապես, կորպորացիան պայմանավորվել է Հնդկաստանից ծրագրավորողների հետ: Կորպորացիան մտադիր է առաջարկել յուրաքանչյուր տարածաշրջանից, ներառյալ՝ Եվրոպայից օգտատերերին 100-150 հավելված ունեցող համալիր:
2019 թվականի վերջում չինական կորպորացիան հայտարարել էր, որ Android-ին փոխարինելու եկած HarmonyOS օպերացիոն համակարգով առաջին սմարթֆոնը կթողարկվի 2020 թվականի օգոստոսին: Ավելի ուշ ընկերության ներկայացուցիչները հերքել են այդ հայտարարությունը՝ նշելով, որ առաջիկայում Huawei-ը չի պատրաստվում թողարկել սեփական օպերացիոն համակարգով սմարթֆոններ եւ պլանշետներ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում