Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը Կովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր Շրջայց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներ Ծեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոն Իրավապահները պետք է ձեռնպահ մնան երեխաների ներկայությամբ ձերբակալություններից․ ՄԻՊ Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել է Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիր Իրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման 80-րդ ալիքի մեկնարկի մասին Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է Իրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքին Գորիսի մանկապարտեզներից մեկի խոհանոցում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր

Վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր Շրջայց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներԾեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոնԻրավապահները պետք է ձեռնպահ մնան երեխաների ներկայությամբ ձերբակալություններից․ ՄԻՊՀաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել էՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիրԻրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման 80-րդ ալիքի մեկնարկի մասին Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքինԳորիսի մանկապարտեզներից մեկի խոհանոցում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմերՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 25.03.2026United Airlines-ի ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսովԱրուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ումՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողությանըԿդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի որոշ հասցեների գազամատակարարումըՆավթի շուկայում կասկածելի ակտիվություն է գրանցվելՌուսաստանի հարյուրավոր հարվածներից հրդեհվել է Լվովի պատմական վանքերից մեկը Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքումՀայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգողԿամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՑանկում 1700 կամուրջ է. հաստատվել է կամուրջների հիմնանորոգմանՈւրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունըԻրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամ

Եթե վարչապետն առավոտ շուտ իր ֆեյսբուքյան էջում կիսվում է ՍԴ նախագահի մասին Հանրայինի այդ հաղորդումը, ակնհայտ չէ՞, որ պատվեր է. Ամրամ Մակինյան

«Մեր ժողովուրդն այսօր ականատես է լինում սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման փորձի: Արդեն իսկ գործադիր իշխանության ղեկավարը և օրենսդիրից որոշ ներկայացուցիչներ չեն խորշում ուղիղ սպառնալիքներով, հորդորներով, ինչ-որ օրենքներ մշակելով՝ Սահմանադրական դատարանը (ՍԴ) կազմալուծել, յուրացնել դատական իշխանությունը ՀՀ-ում: Մեր ժողովուրդը պիտի հասկանա, որ սա շատ վտանգավոր պրոցես է: Եկեք ֆիքսենք, որ սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, և մի անձը չի կարող որոշել ՀՀ ներքին քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, իրեն դասել օրենքից վեր»,- խոսելով ՍԴ նախագահի մասին այսօր առավոտյան վարչապետի կատարած գրառման մասին, որում վերջինս պնդում էր, որ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ ու որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ, 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում ասաց ՍԴ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Վերջինս նշում է, որ սրա հետևանքները դեռ իրենց զգացնել են տալու, և ՀՀ-ն կարող է հայտնվել «իրավական բեսպրեդելի» մեջ:

Հարցին, թե պետության ղեկավարին ըստ էության ծանր հանցակազմ վերագրելով՝ չի՞ վախենում արդյոք, որ դրան կհետևեն ճնշումներ, օրինակ, կարգապահական վարույթների կամ անգամ արտոնագրից զրկվելու տեսքով, Ամրամ Մակինյանը պատասխանեց, որ, եթե նժարի մի կողմում դրված է ՀՀ ազգային անվտանգությունը, իսկ մյուսում՝ կարգապահական վարույթ հարուցելու հարցը, կարող է ամեն ինչ էլ լինել:

«Կարող է այս տաղավարից դուրս գանք ու, ասենք, գործադիրը որոշի, որ արդեն իրավապաշտպաններին պետք է բերման ենթարկի հատուկ նշանակության ուժերի օգտագործմամբ»,- ասաց պաշտպանը:

Ամրամ Մակինյանը համոզված է, որ չի կարելի լռեցնել ազատ խոսքը:

«Ի՞նչ է նշանակում՝ առավոտյան վեր կենալ ու ասել՝ այս մարդը ուզում եմ աշխատի, այն մարդը՝ ոչ: Չկա՛ այսպիսի բան: Ամբողջ աշխարհում չի կարող նման բան լինել»,- նկատեց փաստաբանը:

Խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության դեպքի մասին՝ Ամրամ Մակինյանը տարակուսեց, թե ի՞նչ էին փնտրում ամիսներ անց Հրայր Թովմասյանի բնակարանում:

«Ամիսներ շարունակ գործ են քննում, հետո գալիս են խուզարկության: Սա ծաղր է քրեադատավարական առումով, իսկ քաղաքական առումով՝ ճնշում Հրայր Թովմասյանի նկատմամբ»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Փաստաբանը հաստատեց նաև այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանի բնակարանում քննիչները մեծածավալ, պանորամային լուսանկարահանումներ են արել:

«Մենք ունենք այդ լուսանկարները: Այնտեղ կոնկրետ բան չի ֆիքսված: Ֆիքսված է բնակարանի ընդհանրապես տեսքը, դիրքը»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ ըստ երևույթին այդ լուսանկարներն արվել են այն նպատակով, որ քրեական դատավարության չմասնակցող անձինք ցանկանում էին տեսնել, թե ինչպիսի բնակարանում է ապրում Հրայր Թովմասյանը:

Հարցին, թե չե՞ն հրապարակի այդ լուսանկարները, որ լայն հանրության մոտ էլ կասկածներ չմնան, Ամրամ Մակինյանը պատասխանեց, որ կհրապարակեն:

«Եթե հաշվի առնենք, որ ՀՔԾ-ն ՀՀ Հանրային հեռուստաընկերությամբ արդեն հրապարակում է քրեական գործից տեղեկություններ, ու հրապարակում է իր աչքերով, ինչպես ցանկանում է գնահատել, տեսնել, կամ ինչպես է պատվիրված, ապա, իհարկե, ես կհրապարակեմ»,- ասաց ՍԴ նախագահի պաշտպանը:

Ամրամ Մակինյանը շեշտում է, որ Հանրային հեռուստաընկերությունից որևէ մեկն իրենց չի դիմել, չեն ցանկացել լսել նաև իրենց կողմի կարծիքը, նրանց չեն հետաքրքրել իրենց հակափաստարկները:

«Ակնհայտ չէ՞, որ պատվեր է: Եթե ՀՀ վարչապետն առավոտ շուտ իր ֆեյսբուքյան էջում կիսվում է Հ1-ի այդ հաղորդումը, ակնհայտ չի՞՝ ինչի մասին է խոսքը»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Անդրադառնալով խոստացված դատական գործընթացին՝ ընդդեմ ՀՀ վարչապետի՝ Ամրամ Մակինյանն ասաց, որ թյուրըմբռնումից խուսափելու համար պետք է նշի, որ դատական պրոցես լինելու է, հայցն ընթացքի մեջ է:

«Մենք Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, այլ ոչ թե միապետությունում»,- եզրափակեց Ամրամ Մակինյանը: