ԵՄ-ը մտադիր է մինչեւ այս տարեվերջ գործարկել առաջին 5G ցանցերը
Եվրամիությունը մտադիր է մինչեւ այս տարեվերջ գործարկել հինգերորդ սերնդի 5G ցանցեր, ասվում է երկուշաբթի Եվրամիության երկրներում 5G ցանցերի ստեղծման մասին Եվրահանձնաժողովի հրապարակած ճանապարհային քարտեզում։ Փաստաթղթում նաեւ նշվում է, որ ԵՄ-ը կսահմանափակի այդ համակարգերի ստեղծմանը մասնակցելու օտարերկրյա ընկերությունների հասանելիությունը՝ առաջնորդվելով ազգային անվտանգության սկզբունքներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«5G առաջին ծառայություններն արդեն այս տարեվերջին կգործարկվեն Եվրամիության 138 քաղաքներում»,- ասվում է փաստաթղթում։
Ինչպես երեւում է ճանապարհային քարտեզի տեքստից, ԵՄ-ը կվերահսկի օտարերկրյա ընկերությունների հասանելիությունը հինգերորդ սերնդի ինտերնետի ստեղծմանը, որը «կկարգավորվի ազգային անվտանգության սկզբունքների հաշվառմամբ»։ Խոսքը փաստորեն իրավաբանական բազայի ստեղծման մասին է, որպեսզի սահմանափակվի հասանելիությունն այնպիսի ընկերությունների համար, ինչպիսին, օրինակ, չինական Huawei-ն է։
Ինչպես փաստաթուղթը ներկայացնելիս հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրեթե Վեսթագերը, 5G համակարգերը «պետք է երաշխավորեն լիակատար հուսալիություն ցանկացած կիբեռսպառնալիքից»։ Նա ասել է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է երաշխավորել ընկերությունների ընտրության հուսալի համակարգ, որոնց կթույլատրվի մասնակցել այդ համակարգի ստեղծմանը։ Նա հավաստիացրել է, որ այդ համակարգը «կլինի թափանցիկ եւ չի ուղղվի կոնկրետ երկրների դեմ»։
5G համակարգերը պայմաններ են ստեղծում բջջային ինտերնետին միանալու համար ցանկացած էլեկտրոնային սարքից եւ համակարգից։ Խոսքը մշտական միացման մասին է հեռավոր սերվիսներին բազային էլեկտրասարքերի, ավտոմեքենաների եւ ավելի բարդ համակարգերի համար, օրինակ՝ ամբողջ քաղաքների ենթակառուցվածքային համակարգերի համար, որոնք համարյա չեն կարող գործել առանց ցանցին միանալու։ Ընդ որում՝ կենցաղային տեխնիկա օգտագործողը հնարավորություն չի ունենա վերահսկել կամ ազդել այդ միացման վրա։ Այս առնչությամբ հաքերային գրոհների եւ այլ թվային սպառնալիքների վտանգը այս միջավայրում բազմիցս ավելանում է։
Ինչպես հայտարարել է ներքին շուկայի հարցերի հանձնակատար Թյերի Բրեթոնը, «5G համակարգի ռիսկերը համադրելի չեն այսօր առկա էլեկտրոնային ռիսկերի հետ, քանի որ դրանք սկզբունքորեն նոր համակարգեր են, որոնք մինչ այժմ գոյություն չեն ունեցել»։ «5G-ի օգնությամբ կկառավարվեն ենթակառուցվածքի, էներգետիկայի համակարգերը, հիվանդանոցների սարքավորումները, ավտոմատացված արտադրությունները, ուստի ԵՄ երկրները սահմանել են ռիսկերի կոնկրետ հավաքածու այդ համակարգերի զարգացման համար եւ պատրաստել են այդ սպառնալիքների չեզոքացման ցուցակը»,- ասել է Բրեթոնը՝ ընդգծելով, որ անվտանգության եւ այդ համակարգի ստեղծման հասանելիության նորմերը «կլինեն հնարավորինս կոշտ», բայց դա կհենվի «օբյեկտիվ անհրաժեշտության եւ չափանիշների վրա»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում