Թուրքիայում 12 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով
Ներկայիս Թուրքիայի Կապադովկիայի շրջանում 10 չինացի զբոսաշրջիկ և Թուրքիայի 2 քաղաքացի է հոսպիտալացվել` կորոնավիրուսի նոր տեսակով վարակված լինելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը` հղում անելով Աքսարայի նահանգապետ Ալի Մանթըին:
«Հիվանդության ախտանշանները հայտնաբերվել են զբոսաշրջիկներից մեկի մոտ, ապահովության համար բժիշկները հոսպիտալացրել են ևս 9 մարդու, որոնք նրա հետ կապի մեջ են եղել, ինչպես նաև գիդին և ավտոբուսի վարորդին»,- հայտարարել է Մանթըն:
Հոսպիտալացված անձանցից վերցված անալիզներն ուղարկվել են Թուրքիայի առողջապահության նախարարություն: Մինչև անալիզների պատասխանների ստացվելը, զբոսաշրջիկները կգտնվեն տեղական հիվանդանոցի հատուկ ինֆեկցիոն բաժանմունքում:
Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որից 106-ը մահացել է, ասվում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում և Ճապոնիայում:
Մեկ օր առաջ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գիտնականները շրջակա միջավայրի վերլուծություն են իրականացրել և հաստատել են, որ 2019-nCoV-ի հավանական աղբյուրն Ուհան նահանգի Հուանանի մեծածախ առևտրի շուկան է:
Բացի այդ, այն նման է Չժեցզյան նահանգի Չժոուշան քաղաքում բնակվող չղջիկների օրգանիզմի կորոնավիրուսին: Ջերմությունը, հազը, շնչահեղձությունը համարվում են վարակի հիմնական ախտանշանները:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ