Ադրբեջանի նոր խորհրդարանում մեծամասնություն կկազմի իշխանական կուսակցությունը
«Նոր Ադրբեջան» ("Yeni Azerbaycan") կուսակցությունը փետրվարի 9-ին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձայների մեծամասնությունը կստանա, հայտնում է Minval.az կայքը` հղում տալով S&P Global Ratings միջազգային գործակալության վերլուծաբանների հայտարարությանը:
«Անցած մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանում մի քանի քաղաքական իրադարձություններ են տեղի ունեցել. նախագահ Իլհամ Ալիևը փոխել է վարչապետին, վերակազմավորել է կառավարության կառուցվածքը, և լուծարել է երկրի խորհրդարանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են փետրվարի 9-ին: Մենք ակնկալում ենք, որ նոր խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, կգերիշխի իշխող «Նոր Ադրբեջան» ("Yeni Azerbaycan") կուսակցությունը, չնայած որ դրա կազմում մի քանի նոր անդամներ նույնպես կլինեն»,- կարծում են գործակալության վերլուծաբանները:
Նշվում է, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունը և խորհրդարանի լուծարումը նախաձեռնվել են կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և տնտեսության դիվերսիֆիկացման համար: «Սակայն, նոր կառավարության և խորհրդարանի արդյունավետությունը ժամանակի ընթացքում կստուգվի»,- ասվում է զեկույցում:
Զեկուցում նաև խոսվում է ղարաբաղյան հակամարտության անորոշության հետ կապված պահպանվող աշխարհաքաղաքական ռիսկերի մասին:
«Մենք լայնամասշտաբ հակամարտության ավելի արագ էսկալացիա չենք սպասում: Սակայն նախկինի պես կարծում ենք, որ դրա լուծման հեռանկարները մոտ չեն` հաշվի առնելով այս հարցի վերաբերյալ կողմերի հակադիր կարծիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ