Վրաստանի ՆԳՆ-ն շրջված մեքենաների քարոզարշավի համար ծախսել է ավելի քան կես մլն լարի
2019 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Վրաստանի ողջ տարածքում շրջված և քանդված մեքենաներ էին տեղադրվել: Սկզբում անհայտ էր հիշյալ մեքենաների տեղադրման նպատակը, ինչպես նաև քարոզարշավի հեղինակի ինքնությունը: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարում էր, որ որևէ տեղեկատվության չի տիրապետում, նույն պատասխանը տալիս էր նաև Թբիլիսիի քաղաքապետարանը:
Ամիսներ անց միայն պարզ դարձավ, որ գաղափարը Վրաստանի Ներքին գործերի նախարարությանն է, շրջված մեքենաները գերատեսչության ճանապարհային անվտանգությանը նվիրված սոցիալական քարոզարշավի մասն էին կազմում:
Ըստ ՆԳՆ-ի, ընդհանուր առմամբ, ծախսվել է ավելի քան կես մլն լարի: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։
Ակցիայի մասին քաղաքացիներին տեղեկացնելու նպատակով կիրառվել են բոլոր հարթակները՝ սոցիալական կայքերը, արտաքին գովազդ, ինչպես նաև ռադիո և հեռուստահաղորդումները: Քարոզարշավի համար ստեղծվել է հատուկ կայք: Սոցիալական ցանցերում գովազդի գինն ընդհանուր առմամբ կազմել է 25 532 լարի:
Հիշեցնենք՝ Ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված վիճակագրության համաձայն, Վրաստանում տարեկան ավելի քան 30 000 ավտոճանապարհային պատահար է տեղի ունենում: Միայն 2019-ին 589 ՃՏՊ է գրանցվել, մահացել է 481 մարդ, վիրավորվել՝ 7921-ը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ