Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ

Երկու պարագայում էլ իշխանությունները պարտվելու են. Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ

Armtimes.am կայքում հրապարակված «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ...» վերտառությամբ հոդված նպատակ ունի ստահոդ լուրեր տարածելով՝ հասարակության մեջ ինչ-որ դավադրությունների մասին տպավորություն ստեղծել։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։

«Նախ պետք է գիտակցենք, թե որ լրատվամիջոցում է այդ նյութը հրապարակվել, որովհետեւ սա շատ էական է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարչապետի ընտանիքին է պատկանում այն։ Եվ, բնականաբար, հասարակության մոտ ակնկալիքներ կան, որ այն նյութերը, որոնք հրապարակվում են այդ կայքում կամ թերթում, առավել ստուգված են, իրական են։ Բնականաբար, հասարակության մոտ դրանք շատ ավելի խորը ազդեցություն են թողնում։ Եվ այս իրավիճակում այդ լրատվամիջոցը պետք է գիտակցի, որ այդ նյութերը, որոնք հրապարակվում են, պետք է ծառայեն իրավական, ժողովրդավարական պետության ստեղծմանը։ Մինչդեռ, եթե անդրադառնալու լինենք կոնկրետ այս նյութին, պետք է հասկանանք, որ այս նյութը նախ ճիշտ հակառակ շահի է ծառայում եւ նպատակ ունի ընդամենը նեղ անձնական շահերի ծառայել եւ ստահոդ լուրեր տարածելով՝ հասարակության մեջ ինչ-որ դավադրությունների մասին տպավորություն ստեղծել։ Ես էժանակգին մանիպուլյացիա եմ սա որակում»։

Դիտարկմանը, որ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշել էր, որ հեղաշրջման փորձ է եղել, իսկ ԱԱԾ-ից հայտնել էին, որ այդպիսի տեղեկություն չունեն, Սահակյանը պատասխանեց․ «Այստեղ պետք է գիտակցենք, թե ով էր այն անձը, որ նման հարցազրույց տվեց։ Սա այն անձն է, որը միեւնույն քաղաքական ուժի անդամ է, ինչ վարչապետը եւ ամենակարեւորը՝ պատգամավոր։ Եթե այս երեք գործոնները չլինեին, միգուցե սա այնքան մեր ուշադրությանը արժանի չլիներ, սակայն անձը, որը նման հայտարարություն է անում, նման առանձնահատկություններով անձը պետք է գիտակցի իր կողմից արված հայտարարությունների լրջությունը։ Փաստորեն նա, զարգացնելով հրապարակման մեջ տեղ գտած, այսպես ասած, տեղեկությունները՝ հասցրեց նրան, որ արդեն պետական հեղաշրջման փորձ է կատարվել։ Այստեղ պետք է կարեւորենք մի հանգամանք։ Նախեւառաջ, պատգամավոր լինելով նա պետք է գիտակցեր, որ պետական հեղաշրջման փորձը հանցագործություն է, եւ եթե նա նման հայտարարություն է անում, ապա պետք է գիտակցի դրա հետեւանքները։ Արդյո՞ք նա գիտակցում էր դրա հետեւանքները, թե՞ ոչ եւ գիտակցելով հանդերձ էր արդյոք նա դա անո՞ւմ, թե՞ ոչ։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հետագայում արդեն հնչեցին, որովհետեւ ԱԱԾ-ն կոնկրետ պարագայում ցույց տվեց, որ իր համար պետության շահերը շատ ավելին են, քան իշխանության որոշ ներկայացուցիչների կամ կոնկրետ ներկայացուցչի նեղ անձնական շահերը եւ հանդես եկավ որպես կառույց, որը, պետության շահերից ելնելով, բնականաբար, ստել չէր կարող եւ ճիշտ ինֆորմացիա հաղորդեց հասարակությանը, որ, բնականաբար, նման տեղեկություններ չկան եւ որեւէ հեղաշրջման փորձ չի եղել։ Սա առնվազն ծիծաղելի է, իհարկե։ Սրանից հետո, իհարկե Հրաչյա Հակոբյանը հանդես եկավ մեկ այլ հարցազրույցով, որտեղ ասեց, որ ինքը տպավորված է եղել այդ նյութից եւ այդ տպավորության տակ է, որ նման հայտարարությամբ է հանդես եկել, եւ միաժամանակ նաեւ ասաց, որ շատ կարեւոր է, որ ԱԱԾ-ն փարատում է իրեն կասկածները։ Ի՞նչ է նշանակում պատգամավոր լինելով նյութից տպավորվել, եւ առավել եւս՝ ընտանիքի մի անդամը հրապարակում է, մյուս անդամը տպավորվում է ու հասարակության մոտ ստեղծում են տպավորություն, թե ինչ-որ դավադրություններ են նախապատրաստվել, հեղաշրջման փորձեր են եղել։ Այսինքն պետք է խոսելուց առաջ մտածեն։ Բայց նշված իրավիճակում պետք է նաեւ փաստենք, որ այս հարցազրույցը շատ կարեւոր էր նաեւ մեզ համար, քանի որ եթե, իհարկե, հերքումը չտպագրվի, դատարանում ուղղակի ապացուցելու անհրաժեշտություն չունենք, թե լրատվամիջոցը ինչ նկատի ուներ, որովհետեւ ինքը՝ Հրաչյա Հակոբյանն է դրա մասին հայտարարել։ Եվ առավել եւս մի շատ կարեւոր հանգամանք՝ սրանով բացահայտվեց, որի իրականում նյութը լուրջ տպավորություն է ստեղծում հասարակության մոտ։ Եթե ընտանիքի անդամ պատգամավորը տպավորվում է այդ նյութից եւ նման հայտարարություն է անում, էլ ուր մնաց հասարակությունը։ Բնականաբար, հասարակությունը մոլորեցվել էր այս նյութի արդյունքում»։

Լուսինե Սահակյանը հույս հայտնեց, որ լրատվամիջոցը կտարածի հերքմանը տեքստը, երբ արդեն փաստացի հերքված են այդ նյութում հրապարակված տեղեկությւոնները ․ «Նախեւառաջ ես մեծ հույս ունեմ, որ այս լրատվամիջոցը պատասխանատու կգտնվի գոնե այս պահին, երբ արդեն իսկ հերքված են այդ նյութում հրապարակված տեղեկությւոնները եւ ապացուցման անհրաժեշտություն էլ այլեւս չկա, եւ հերքումը կտարածեն։ Եթե հերքումը չտարածեն, բնականաբար, դիմելու ենք դատարան եւ այս պարագայում օրենքով սահմանվում է, որ զրպարտություն տարածող լրատվամիջոցը ինքը պետք է հիմնավորի նյութի արժանահավատությունը եւ, բնականաբար, նրանք դա անել չեն կարող, որովհետեւ նրանք խոսել են մի իրադարձության մասին, որը ընդհանրապես գոյություն ունեցել, բնականաբար ի՞նչը պիտի հիմնավորեն եւ տվյալ պարագայում, բնականաբար, նաեւ որոշակի լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ է դրվելու լրատվամիջոցի վրա։ Չեմ կարծում, որ այս երկրում, եթե օրինական դատական ակտ կայացնելու լինեն, կգտնի մի դատավոր, որ այս պարագայում հանկարծ կարող է մերժել մեր հայցը։ Դա ուղղակի անհնար է։ Կարող է հնարավոր լինել մի պարագայում՝ եթե ազդեցություն լինի դատարանի նկատմամբ։ Սա շատ ավելի վատ է նույն իշխանությունների համար, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե այս լրատվամիջոցը ում է պատկանում եւ հենց այս տեսակետից ելնելով էլ ակնհայտ է դառնալու, որ այս դատական ակտը կայացվել է գործադիր իշխանության ճնշման ներքո եւ չկա անկախ դատական համակարգ։ Երկու պարագայում էլ իշխանությունները պարտվելու են. մի դեպքում պարտվելու են այն իմաստով, որ հայցը բավարարվելու է, մյուս դեպքում պարտվելու են, որովհետեւ հիմնավորվելու է, որ իրենք այն իշխանությունը չէին, որ պետք է, որ լինեին եւ որոնք չեն կարողացել ստեղծել այնպիսի դատական համակարգ, որ չենթարկվի իրենց ճնշումներին»։