Թուրքիան հանդես է գալիս Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու օգտին. Չավուշօղլու
Թուրքիան հանդես Է գալիս Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդունելու օգտին: Այս հայտարարությամբ հունվարի 23-ին հանդես Է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) շրջանակում ելույթ ունենալով «ՆԱՏՕ-ի ապագան» դիսկուսիոն նստաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ես չեմ հասկանում՝ ինչու մենք Վրաստանին չհրավիրեցենք (ՆԱՏՕ) կամ Վրաստանի համար չգործարկեցինք ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլանը,-ընդգծել Է նա:-Վրաստանը մեր կարիքն ունի, եւ մեզ հարկավոր Է նման դաշնակից: Այդ կապակցությամբ Թուրքիան գտնում Է, որ (դաշինքը) պետք Է ընդլայնվի, Իսկ Վրաստանը պետք Է դառնա ՆԱՏՕ-ի անդամ պետություն»:
Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, Չավուշօղլուն ավելի վաղ Bild թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Թուրքիան լիովին պաշտպանում Է Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այն դեպքում, երբ Գերմանիան եւ Ֆրանսիան շրջանցում են այդ թեման Ռուսաստանի հետ հարաբերությունները չսրելու համար: «Թուրքիան միշտ Էլ պաշտպանել Է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու թեման այն դեպքում, երբ Գերմանիան ու Ֆրանսիան չեն գնում այդ քայլին՝ զգուշանալով Ռուսաստանի դժգոհությունից»,-ասել Է Թուրքիայի ԱԳ նախարարը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ