Էմանուել Մակրոնը մասնակցելու է հայ համայնքի ընթրիքին. պատվո հյուր է լինելու թուրք պատմաբան Թաներ Աքչամը
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքին ներկա է լինելու Ֆրանսիայի նախագահը: Այս մասին Tert.am-իր հետ զրույցում նշեց խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ նշելով, որ ընթրիքը տեղի է ունենալու հունվարի 29-ին և նախագահ Էմանուել Մակրոնն արդեն ընդունել է հրավերը:
«Ընթրիքի այս տարվա պատվո հյուր է լինելու թուրք պատմաբան Թաներ Աքչամը՝ իր նոր գրքի հրապարակման առթիվ»,- ասաց նա:
Ըստ Մուրադ Փափազյանի՝ այս տարի էլ ընթրիքին ներկա են լինելու Ֆրանսիայի բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ, մեդիա-խմբերի ղեկավարներ:
«Այս ընթրիքը առիթ է, որ մեր ձայնը բարձրացնենք, մեր դատը պաշտպանենք, Հայաստանը և Արցախը փայլեցնենք բոլորի առջև: Քաղաքական շատ մեծ արժեք ունեցող պահ է»,- ասաց նա:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ