Ալիևը Դավոսում հայտարարել է, որ Ադրբեջանը «բարիդրացիական քաղաքականություն է վարում հարևանների նկատմամբ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 22-ին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցել է «Ռազմավարական հայացք. Եվրասիա» խորագրով պանելային նիստին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահը նշել է, թե իրենք «բարիդրացիական քաղաքականություն են վարում» իրենց հարևանների նկատմամբ:
«Այո, մենք բարիդրացիական քաղաքականություն ենք վարում մեր հարևանների նկատմամբ, սակայն միևնույն ժամանակ ազգային շահերը միշտ առաջին տեղում են: Այդ իսկ պատճառով բոլոր հաջողություններին, որոնց մենք հասել ենք անկախության տարիներին, հասել ենք մեր ժողովրդի կողմից անկախությանը նվիրված լինելու, քաղաքական և տնտեսական բարեփոխումներ կատարելու շնորհիվ»,-ասել է Ադրբեջանի նախագահը:
Հիշեցնենք, որ շվեյցարական Դավոս քաղաքում հունվարի 21-ին մեկնարկել է 50-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը, որը կտևի երեք օր:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ