Թուրք-հունական հարաբերություններում առաջացած լարվածությունը շարունակվում է
Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածության ֆոնին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտցիասը հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում առճակատման մեջ մտնել Թուրքիայի հետ:
Ըստ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության` այս հայտարարությունը հաջորդել է 2 կողմերից միմյանց հասցեին արված կոշտ հայտարարություններին: Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կոմմենոսը, հայտնելով Էգեյան ծովում թուրքական ռազմական ինքնաթիռների` 2 երկրների օդային սահմանը խախտելու մասին, հայտարարել էր. «Մենք խաղաղություն ենք ուզում ու չենք ցանկանում, որ Էգեյան ծովում որևէ խնդիր ունենանք Թուրքիայի հետ, սակայն ցանկացած ինքնաթիռի (սահմանախախտ-խմբ.) ճանապարհը կտրվելու է»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ պատասխան հայտարարության մեջ Հունաստանին մեղադրել էր սադրանքներով 2 երկրների հարաբերությունները լարելու մեջ` Կամմենոսին կոչ անելով «խելքը գլուխը հավաքել»: Չավուշօղլուն ավելացրել էր նաև, որ իրենք հասունություն են դրսևորում առճակատումից խուսափելու համար և հունական կողմին նույն կերպ վարվելու կոչ էր արել:
Նշենք, որ թուրք-հունական հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ հունական դատարանը մերժել էր թուրքական կողմին հանձնել հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման մասնակից 8 թուրք զինվորականներին, որոնք փախել էին Հունաստան: Հունական դատարանը որպես մերժման հիմնավորում նշել էր, որ այս պահին քիչ է հավանականությունը, թե զինվորականները արդար կդատավեն Թուրքիայում:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են