Երբ ոչինչ չի ստացվում կարելի է քանդել Հանրապետության հրապարակը
Երկրում, տարածաշրջանում իրավիճակն այնքան լարված է, այնքան հագեցած իրադարձություններով, որ հանրությունն այնքան էլ մեծ նշանակություն չտվեց ԿԳՍՄ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե ցանկանում են քանդել Հանրապետության հրապարակը եւ այն դարձնել բաց թանգարան:
Այս գաղափարը ոգեշնչեց նաեւ Նիկոլ Փաշինյանին, որը կիսվեց այդ գրառմամբ: Իհարկե, չի բացառվում, որ գաղափարի հեղինակը հենց Փաշինյանն է եւ Արայիկ Հարությունյանն այն ընդամենը մատուցել է հանրությանը, բայց դրանից հարցի թությունը չի փոխվում:
Երբ ոչինչ չի ստացվում, երբ միայն նոր խնդիրներ են առաջանում, իսկ զարգացման, առաջընթացի սկիզբը չի երեւում, պետք է ժողովրդին շեղել տարատեսակ շոուներով: դատական շոուները, ասֆալտին փռելը, թաթիկներ կտրելը, ներքին զորքերով սպառնալը կարծես բավարար չէ:
Հերթը հասել է Հանրապետության հրապարակը քանդելուն: Այստեղ արդեն մեր պատմաբանները, ճարտարապետները չպետք է բերանները ջուր առնեն եւ հանգիստ նստեն տեղները, այլ բարձրաձայնեն, որ Հանրապետության հրապարակի տակ ընդամենը 19-րդ դարում կառուցված տների նկուղներն են, այն էլ այն տների, որոնցից շատերը պատկանել են կովկասցի թաթարներին եւ պարսիկներին:
Այդ նկուղները, ոչ ճարտարապետության, ոչ էլ պատմության տեսանկյունից ոչ մի արժեք չունեն, որ դրա համար միջոցներ ծախսվեն, որ դրանք ցուցադրության առարկա դառնան:
Չի կարելի հանուն էժան շոուի, հանուն ժողովրդի ուշադրությունը շեղելու քանդուքանդ անել գլխավոր հրապարակը: Եթե այդքան գումար կա, ապա տրամադրեք հնագետներին, պատմաբաններին կարեւոր պեղավայրերում համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:
Ի վերջո բավական է պետության նշաձողն իջեցնել ու իջեցնել: Առանց այն էլ, այն արդեն մոտենում է Մարիանյան իջցածքին:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում