Embraer-ը եւ Boeing-ը, հնարավոր է, ստեղծեն նոր տուրբոպտուտակավոր օդանավ
Բրազիլական ավիաարտադրող Embraer-ը քննարկում է ամերիկյան ավիաշինական Boeing կորպորացիայի հետ միասին տուրբոպտուտակավոր ուղեւորատար օդանավ ստեղծելու հնարավորությունը: Այս մասին Reuters-ի հետ հարցազրույցում հայտնել է բրազիլական ֆիրմայի կոմերցիոն տնօրեն Ջոն Սլեթերին:
Հստակեցվում է, որ այդպիսի օդանավը կարող է ունենալ ֆրանս-իտալական արտադրության համանման տուրբոպտուտակավոր ATR-72-ի չափերը կամ դրանից ավելի մեծ լինել: Ներկայումս ավիափոխադրումների շուկայում այս հատվածում հենց այդ մոդելն է գերիշխող դիրք գրավում:
«Այն համապատասխանում մեր թիրախային շուկայի շրջանակին, որպիսին, ինչպես միշտ հստակ ասել ենք, մինչեւ 150 ուղեւոր տարողությամբ օդանավերի շուկան է: Այն բնականորեն նույն շարքում կլինի E2 օդանավերի ընտանիքի հետ (Embraer-ի 80-ից մինչեւ 145 ուղեւոր տարողությամբ միջինմայրուղային ցածրֆյուզելյաժային օդանավ)»,- գործակալության փոխանցմամբ՝ ասել է ընկերության պաշտոնյան:
Ընդ որում, նրա գնահատմամբ, Embraer-ը միայնակ չի շարունակի այս նախագծի մշակումը՝ նկատի ունենալով թանկարժեքությունը, ինչպես նաեւ ընկերության աշխատանքի այլ առաջնահերթ ուղղություններ: «Նոր ժամանակակից կոմերցիոն օդանավի ստեղծման համար անհրաժեշտ ռեսուրսների ծավալն այնքան մեծ է, որ մենք պարզապես շահագրգռված չենք [Boeing-ի հետ] համատեղ ձեռնարկության համատեքստից դուրս,- պարզաբանել է Սլեթերին: - Չլինի համատեղ ձեռնարկություն, չի լինի նաեւ տուրբոպտուտակավոր օդանավը»: Նա նաեւ հստակեցրել է, որ Embraer-ը ընկերության նոր տուրբոպտուտակավոր օդանավի շարժիչի մատակարարումների հարցով բանակցությունների առաջընթաց փուլում է General Electric-ի, Rolls-Royce-ի եւ Pratt & Whitney-ի հետ:
Embraer-ի ներկայացուցիչը նշել է, որ բրազիլական արտադրողը չի կասկածում իր հիմնական ստորաբաժանման վերահսկողությունը ամերիկյան Boeing-ին փոխանցելու գործարքի հաջողությանը, նաեւ այն պատճառով, որ այդ գործարքն աջակցում են լատինաամերիկյան ընկերության հաճախորդները եւս:
Embraer-ը եւ Boeing-ը 2018 թվականի վերջին համաձայնեցրել էին համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին գործարքի պայմանները: Ըստ այդ համաձայնության՝ նոր համատեղ ձեռնարկության արժեքը, որը զբաղվելու է բառապես քաղաքացիական օդանավերի կառուցմամբ (Embraer-ի ռազմական նշանակության ստորաբաժանումը չի ընդգրկվելու), կհասնի 5,26 մլրդ դոլարի: Ենթադրվում է, որ ապագա ձեռնարկության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանելու է Boeing-ին, իսկ 20 տոկոսը՝ Embraer-ին:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում