Մենք բարձրագույն խմբում ենք, Հայաստանը՝ 3-րդ լիգայում․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ տարին ամփոփելիս համեմատականներ է անցկացրել Հայաստանի հետ` նշելով, որ «իրենք բոլոր առումներով գերազանցում են հարևան երկրին»: Այս մասին գրում է Trend գործակալությունը:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով իր երկրի հաջողությունների մասին, Հայաստանը համեմատում է Ադրբեջանի հետ: Նրա խոսքով` Հայաստանը մի շարք առումներով գերազանցում է Ադրբեջանին: Ուզում եմ նշել, որ դա ապացույցների կարիք չունի, քանի որ «նման վարկածը ոչ մի հիմք չունի»:
Վստահաբար կարող եմ ասել, որ «Ադրբեջանը բոլոր առումներով գերազանցում է Հայաստանին»: Օրինակ` ամենահզոր բանակների վարկանիշում Ադրբեջանը 52-րդն է, Հայաստանը` 96-րդը: Ադրբեջանի օդուժն զբաղեցնում է 63-րդ տեղը, Հայաստանը՝ 86-րդ տեղում է: Ադրբեջանը ծովային ուժերում 67-րդ տեղում է, իսկ Հայաստանում ծով չկա և այլն»,- ասել է Ալիևը ՝ նշելով, որ «իրենք բարձրագույն խմբում են , մինչդեռ Հայաստանը 3-րդ լիգայում է»։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ