Արդարության համար 8 տարվա պայքարի արդյունքում մարդասպանը դատապարտվեց. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է 2011–ի ապրիլի 24–ին Թուրքիայի զորամասերից մեկում ծառայակցի կողմից սպանված հայ զինվորի գործով դատավճռին։
Կարո Փայլանը գրել է. «Հայոց ցեղասպանության 96–րդ տարելիցին Սեւակը սպանվեց ազգայնականության հողի վրա։ Արդարության համար 8 տարվա պայքարի արդյունքում մարդասպանն այսօր դատապարտվեց 16 տարի 8 ամիս ազատազրկման։ Սեւակին սպանողը պատիժ ստացավ, բայց Սեւակին սպանության դրդող մթնոլորտը շարունակվում է»։
Նշենք, որ , քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել ամբաստանյալ Քվանչ Աղաօղլուին դատապարտել 16 տարի 8 ամիս ազատազրկման։
Հենց դատարանում Քվանչ Աղաօղլուն կալանավորվել է։
Ավելի վաղ, ռազմական դատարանը Քվանչ Աղաօղլուին դատապարտել էր ընդամենը 4 տարի ազատազրկման եւ ազատ արձակել դահլիչից։
Սեւակի ծնողների բողոքներից հետո գործը տեղափոխվել է քաղաքացիական դատարան եւ նոր քննություն սկսվել։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ