Թուրքիայում համաշխարհային առաջնորդներից ամենաշատը վստահում են Պուտինին
Հանրային կարծիքի հետազոտության «Pew» ամերիկյան կենտրոնը սոցհարցում է իրականացրել` պարզելու, թե մարդիկ 5 միջազգային առաջնորդներից ո՞ւմ են ամենաշատը վստահում համաշխարհային խնդիրների կարգավորման հարցում։
Սոցհարցման մասնակիցներին տրվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Չինաստանի ղեկավարների անունները:
Թուրքիայում սոցհարցման մասնակիցների 35%-ը վստահություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 11%-ը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:
Աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիայում մարդիկ վստահում են Պուտինին, որովհետև վերջինս ավելի ճիշտ է լուծում համաշխարհային խնդիրները:
2020թ. հունվարին կատարված զեկույցում նշվում է, որ 5 առաջնորդներից ոչ մեկը միջազգային միջինացված վարկանիշով չի կարողացել հատել 50%-ի շեմը:
Միջազգային միջինացված ցուցանիշով ամենաշատ վստահության քվե ստացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իսկ ամենաքիչը` Չինաստանի նախագահ Սի Ծինփինը (28%):
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ