Թեհրանում հակակառավարական ցույցեր են սկսվել
Թեհրանում հարյուրավոր ուսանողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ գործող իշխանությունների:
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, ցուցարարները պահանջում են Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը: Իրանցիները նման պահանջ են առաջ քաշել, երբ երկրի իշխանությունները խոստովանել են, որ իրանցի զինվորականներն են սխալմամբ խոցել ուկրաինական ինքնաթիռը:
Իրավապահները հատուկ նշանակության ջոկատ են ուղարկել ցուցարարների հավաքատեղի՝ ցուցարարներին ցրելու համար:
Հիշեցնենք, որ Ուկրաինական ավիաուղիներին պատկանող Boeing 737-800-ը կործանվել է չորեքշաբթի Թեհրանում օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց, ինչի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող 176 մարդիկ: Այսօր ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստովանել է, որ օդանավը սխալմամբ խոցվել է իրանական ՀՕՊ համակարգից արձակված հրթիռից:
![]()


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ